Последние новости

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի մեծ ակցիայի են պատրաստվում

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները, որոնք պահանջում են կալանավորել Նիկոլ Փաշինյանին, մեծ բողոքի ակցիայի են պատրաստվում։

Պատերազմում զոհված Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը, 168.am-ի հետ զրույցում ասել է, որ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված իրենց պահանջը՝ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ քրեական գործը Քննչական կոմիտեից տեղափոխել ԱԱԾ, դեռ չի կատարվել, և հենց դա է հիմք հանդիսացել նման ակցիա նախաձեռնելու համար։

«Աշխատանքներ են տարվում, որպեսզի համախմբված ուժերով փորձենք ստիպել՝ գործն ուղարկվի Ազգային անվտանգության ծառայություն։ Մենք ժամկետներ էինք տվել դատախազին, բայց մինչ այս պահը, բնականաբար, ոչ մի ժամկետ չի պահպանվել․․․»,- ասել է նա։

Ճշտող հարցին՝ արդյոք Գլխավոր դատախազությունից բացատրություն չի՞ եղել, թե ինչ հիմնավորմամբ չեն կարող գործը Քննչական կոմիտեից տեղափոխել ԱԱԾ, զոհված զինծառայողի հայրը պատասխանել է

«Գլխավոր դատախազը՝ Արթուրը, պատասխանում է՝ հիմքեր չկան գործն ԱԱԾ ուղարկելու համար»։

Վիգեն Ազատյանն ասել է, որ ակցիան սկսելու են Գլխավոր դատախազության մոտ, սակայն միայն այդ ակցիայով չեն բավարարվելու։

«Սկսվելու է Գլխավոր դատախազությունից, բնականաբար, մի քանի տեղ է լինելու․․․ Բավականին հզոր ակցիա է լինելու։ Բացի զոհված տղերքի հարազատներից, ներգրավված են լինելու փաստաբաններ և այլ մասնագետներ․․․»,- ասել է զոհված զինծառայողի հայրը։

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ