«Ժողովուրդ». ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԲԱԺԱՆՎԵԼ Է ԵՐԿՈՒ ՄԱՍԻ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, երեկ տեղի է ունեցել Դատավորների ընդհանուր ժողովը, որի ժամանակ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրվել դատավոր Նաիրա Հովսեփյանը: Ուշագրավ է, որ դատական համակարգի՝ մշտապես աղմուկ բարձրացրած, ճնշումների մասին խոսող դատավորները չեն եղել երեկվա ժողովին:»
«Ժողովուրդ» օրաթերթը ֆիքսեց, որ չկային Զարուհի Նախշքարյանը, Մխիթար Պապոյանը, Արման Հովհաննիսյանը, Վազգեն Ռշտունին և այլք, այսինքն՝ մշտապես դատական համակարգի վրա գործադրվող ճնշումների մասին բարձրաձայնող դատավորները բոկոտել էին նիստը:
Հետաքրքիր է, որ չէին եկել նաև աղմկահարույց գործեր քննող դատավորները: Նրանց թվում են դատավորներ Արման Դանիելյանը և Մնացական Մարտիրոսյանը: Ըստ էության, դատական համակարգը բաժանվել է երկու մասի, և այդ մասերի բաժանված դատավորների խմբերը ներկա չէին ժողովին. չէին եկել և ճնշումների մասին բարձրաձայնող դատավորները, և ճնշումների ենթարկված, աղմկահարույց գործեր քննող դատավորները:
Գուցե վերջինների դեպքում պատճառն այն է, որ լրագրողների հնարավոր հարցերից խուսափեն: Ամեն դեպքում, ունենք մի իրավիճակ, երբ դատական համակարգում կրկին մտահոգիչ իրավիճակ է, և ոլորտի կարևորագույն իրադարձությանը ոչ բոլորն են ներկա գտնվում»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 18:02
Великобритания и Европейский союз достигли соглашения по сделке, которая будет регулировать их торговые отношения с учетом выхода Великобритании из состава ЕС в 2020 году.
-
2025-05-19 18:01
В Национальный центр кризисного управления 19 апреля в 16:02 поступил звонок о том, что на улице Сильвы Капутикян города Ереван столкнулись автомобили.
-
2025-05-19 17:55
Вице-президент США Дж. Д. Вэнс отменил визит в Израиль из-за эскалации израильских военных операций в секторе Газа. Как передает Арменпресс, об этом сообщила новостная платформа Axios со ссылкой на высокопоставленного чиновника США.
-
2025-05-19 17:54
Армянские школьницы удостоились 4 бронзовых медалей на международной открытой олимпиаде по биологии, которая проходила 10-17 мая в образовательном центре «Сириус» в Сочи, сообщает пресс-служба Министерства образования, науки, культуры и спорта РА.