Պատերազմի 200 մասնակից այս տարի աշխատանք կունենա
Պետությունը կաջակցի Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան և 44-օրյա պատերազմներին մասնակցած անձանց, որպեսզի նրանք աշխատանք գտնեն։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։
Նա նշեց, որ այս տարի ծրագիրը նախատեսվել է իրականացնել 200 շահառուի համար, քանի որ այն դեռևս պիլոտային է, բայց հնարավոր է` հաջորդ տարի ընդլայնվի։ Ծրագիրը կառավարությունը հաստատել է հուլիսի 21-ին։
«Մենք մի քանի ուղղությամբ աջակցություն ենք նախատեսում ինչպես գործազուրկների, այնպես էլ գործատուներին համար։ Վերջինս պետք է ունենա որևէ թափուր աշխատատեղ ու տեղեկացնի մեզ այդ մասին, որպեսզի մենք էլ ֆինանսական օգնություն ցուցաբերենք ու աջակցենք պատերազմի մասնակցին աշխատանքի տեղավորելու հարցում։ Մեզ մոտ եղած բազայից, որտեղ հաշվառված են գործազուրկները, կարողանում ենք գտնել անհրաժեշտ մասնագետին ու առաջարկել գործատուին»,– նշեց Սարգսյանը։
Գործատուն իր համար նոր աշխատակից ընտրելուց հետո պետք է դիմի Միասնական սոցիալական կենտրոն, որպեսզի պայմանագիր կնքվի (գործատուի, շահառուի ու տարածքային կենտրոնի միջև)։
Կողմերի համագործակցության համար կա 3 տարբերակ. առաջինի դեպքում նախքան աշխատանքի անցնելը գործատուն շահառուին առաջարկում է վերապատրաստում, երկրորդի ժամանակ աշխատանքային պրակտիկա է անցնում շահառուն, իսկ երրորդի դեպքում անմիջապես աշխատանքի է անցնում։
Յուրաքանչյուր գործընթացից հետո գործատուն պայմանագիր պետք է կնքի շահառուի հետ առնվազն 1 տարի ժամկետով։
Ուսուցումը տևում է առավելագույնը 5 ամիս ու յուրաքանչյուր ամսվա համար պետությունն առավելագույնը վճարում է 50 հազար դրամ։ Շահառուին ամսական տրվելու է նաև 34 հազար դրամ կրթաթոշակ, որպեսզի վերջինս կարողանա հոգալ տրանսպորտի և սննդի հարցը։
Պրակտիկայի պարագայում առավելագույն ժամանակահատվածը լինելու է 3 ամիս, վճարվելու է նվազագույն աշխատավարձի չափով (68 հազար դրամ, պետությունը տալու է նաև հարկերը)։ Անմիջապես աշխատանքի անցնելու դեպքում պետությունը գործատուին միանվագ աջակցություն է ցուցաբերում 300 հազար դրամի սահմաններում։
Ժորա Սարգսյանի խոսքով` թափուր աշխատատեղեր կան տեղեկատվական տեխնոլոգիաների, սպասարկման, մարքեթինգի ոլորտներում, վերջերս էլ ավելացել են նաև իրավաբանական ծառայություններ մատուցելու առաջարկները։
Նա ընդգծեց, որ աշխատաշուկայում պահանջարկ կա ոչ միայն բարձրագույն, այլև միջին մասնագիտական կրթություն ստացած անձանց շրջանում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-08 06:43
Многие воспринимают жиры исключительно как пищу, которая приводит к лишнему весу и чаще вредит здоровью.
-
2024-05-08 06:30
Пашинян не намерен отступать от процесса «демаркации» (односторонних уступок Азербайджану), не намерен отказываться от этого процесса даже в условиях, когда Азербайджан не признаёт территориальную целостность, да и в целом субъектность РА, пишет в своем Telegram-канале политолог Бениамин Матевосян, комментируя пресс-конференцию главы правительства 7 мая.
-
2024-05-08 06:24
Разговор премьер-министра Армении Никола Пашиняна и президента России Владимира Путина будет непростым, но он крайне важен с учетом высокой степени персонификации евразийской политики в целом и российско-армянских отношений, в частности, считает ведущий научный сотрудник Института международных исследований МГИМО Сергей Маркедонов.
-
2024-05-07 19:56
Происходящее не процесс «освобождения от статуса форпоста», как говорит Никол, а враждебный процесс постановки государства в глубокую зависимость от всех внешних сил и во всех вопросах. Следствием этого может стать то, что через какое-то время наше или будущие поколения попросятся стать чьим-то форпостом. Об этом в соцсетях написал бывший заместитель министра обороны Армении, член Республиканской партии Армении Артак Закарян, передает News.am.