ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՓՄՁ-ՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՆՈՐ ՎԱՐԿԱՏԵՍԱԿ
Արդշինբանկը հայտարարեց նոր տեսակի վարկի մասին՝ SME-FLEXI, որը կօգնի ՓՄՁ-ներին, արտահանողներին և ներմուծողներին լուծել ընթացիկ իրացվելիության, շրջանառու միջոցների համալրման, կրեդիտորական պարտքերի մարման, մաքսազերծման, հարկային պարտավորությունների կատարման, ինչպես նաև աշխատողներին աշխատավարձերի վճարման հարցերը։
«ՄԵՆՔ ԿՕԳՆԵՆՔ ՓՄՁ-ՆԵՐԻՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐԵԼ ԻՐԵՆՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԸ և ներդրումներ կատարել աճի մեջ», - ասաց Արդշինբանկի ՓՄՁ տնօրեն Արթուր Հակոբյանը: «Կարծում ենք, որ վարկը կհետաքրքրի արտադրողներին, արտահանողներին, ներմուծողներին, նոր տեխնոլոգիական ընկերություններին, շատ այլ ձեռնարկությունների, որոնք ցանկանում են կարճաժամկետ հեռանկարում փոխել իրենց բիզնես պրակտիկան, ավելի ճկուն մեխանիզմով և ավելի ցածր տոկոսադրույքներով ֆինանսավորում ներգրավել»,- ասաց Հակոբյանը:
Նոր վարկատեսակը կարճաժամկետ և երկարաժամկետ ֆինանսավորման հնարավորություն է տալիս։ Կարճաժամկետ վարկավորման դեպքում հաճախորդը հնարավորություն ունի վերցնել 3, 6, 9 կամ 12 ամսով վարկ, ազատորեն օգտվել դրանից և մարել այն առանց վաղաժամկետ մարման տույժերի: Հաճախորդի ցանկությամբ հնարավոր է կարճաժամկետ ֆինանսավորումից անցում կատարել երկարաժամկետի՝ առանց հավելյալ պայմանագրի և այլ փաստաթղթերի՝ ևս 4 տարի մարման ժամկետով։ Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով՝ սկսած 9%, ԱՄՆ դոլարով՝ սկսած 6% և եվրոյով՝ սկսած 4,5%: Վարկի առանձնահատկությունը դրա մարման մեխանիզմն է՝ մայր գումարը վճարվում է ժամկետի վերջում, իսկ տոկոսները՝ ամսական։
Վարկի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել բանկի կայքում, հետևյալ հղումով՝ https://www.ardshinbank.am/content/sme-flexiПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-02 13:41
Правительство Армении заключило договор с организацией Mercury Public Affairs, занимающейся лоббингом и общественными связями, которая в прошлом представляла посольство Турции в Вашингтоне, сообщает 301.
-
2025-05-01 10:40
В Ереване, в стенах Объединения ветеранов Республики Армения имени маршала И.Х. Баграмяна, состоялась трогательная и по-настоящему историческая встреча: ветеран Великой Отечественной войны, краснофлотец Лачин Степанян представил публике сборник своих стихов под названием "Моё время, моя Победа". Книга вышла в рамках Книжной серии ДИАЛОГ при поддержке и непосредственном участии руководителя проекта, общественного деятеля Юрия Навояна.
-
2025-04-30 18:47
Здание Представительства Республики Арцах не находится под залогом ни в банке, ни в кредитной организации, ни в какой-либо иной структуре, сообщил в соцсети арцахский адвокат Роман ЕРИЦЯН.
-
2025-04-29 11:06
28 апреля в компании "Южно-Кавказская железная дорога" отметили Всемирный день охраны труда, который в 2025 году посвящен информационным технологиям в сфере охраны труда: "Революционные подходы к безопасности и гигиене труда. Роль искусственного интеллекта и цифровизации на рабочих местах".