Քիսինջեր․ Վաշինգտոնը պետք է ձգտի հավասարակշռության Մոսկվայի և Պեկինի հետ
Վաշինգտոնը Մոսկվայի և Պեկինի հետ «պատերազմի շեմին է», հայտնել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը։
«Մենք պատերազմի շեմին ենք Ռուսաստանի և Չինաստանի հետ այն հարցերի շուրջ, որոնք մենք մասամբ ստեղծել ենք՝ առանց որևէ պատկերացում ունենալու, թե դա ինչպես կավարտվի կամ ուր պետք է տանի», - ասել է Քիսինջերը Wall Street Journal-ին տված իր հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մերժել է ավանդական դիվանագիտությունը և մեծ առաջնորդի բացակայության պայմաններում աշխարհը հասցրել Ուկրաինայի ու Թայվանի համար պատերազմի անդունդի։ ԱՄՆ նախկին պետքարտուղարը նշել է, որ «միակ բանը, որ կարելի է անել, լարվածությունը չսրելն ու տարբերակներ ստեղծելն է, իսկ դրա համար պետք է ինչ-որ նպատակ ունենալ»։
Քիսինջերը, ով 1960-ականների վերջին և 1970-ականների սկզբին լայնածավալ բանակցություններ էր վարում վիետնամցի կոմունիստների հետ նույնիսկ այն ժամանակ, երբ ԱՄՆ զինված ուժերը պատերազմում էին նրանց դեմ, ասել է, որ ժամանակակից ամերիկյան առաջնորդները հակված են դիվանագիտությունը դիտարկել որպես «անձնական հարաբերություններ թշնամու հետ» և հակված են բանակցությունները դիտարկել ոչ թե հոգեբանական, այլ միսիոներական տեսանկյունից՝ ձգտելով դարձի բերել կամ դատապարտել իրենց զրուցակիցներին, քան ներթափանցել նրանց մտքերի մեջ:
Փոխարենը, նրա խոսքով, ԱՄՆ-ը պետք է «հավասարակշռություն» փնտրի իր, Ռուսաստանի և Չինաստանի միջև։
Սա վերաբերում է «ուժերի մի տեսակ հավասարակշռությանը՝ երբեմն հակադիր արժեքների օրինականությամբ», բացատրել է Քիսինջերը։
«Որովհետև եթե կարծում եք, որ ձեր ջանքերի վերջնական արդյունքը պետք է լինի ձեր արժեքների պարտադրումը, ապա կարծում եմ, որ հավասարակշռությունն անհնար է», - ասել է Քիսինջերը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 22:20
Существует прямая связь между интенсивностью атак на военные центры и инфраструктуру, а также гражданские районы на северо-западе Ирана со стороны израильского режима и планом англосаксонского фронта по созданию фальшивого Зангезурского коридора (Туранский коридор НАТО). Об этом написал иранский политолог Ахмад Каземи.
-
2025-06-18 20:20
Первый зампред комитета Госдумы РФ по делам СНГ Константин Затулин прокомментировал Alpha News задержание российского бизнесмена Самвела Карапетяна, атаку властей Армении на Армянскую Церковь и прозападный курс.
-
2025-06-18 20:17
США и Израиль делают главную ставку на свержение законного правительства Ирана и установление марионеточного режима. Но у Ирана есть опыт Венесуэлы, напоминает обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-18 19:33
Действия властей в отношении главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна - это удар по национальной идентичности и Армянской Апостольской церкви. Более того, это показатель нарастающей паники властей. Об этом говорится в заявлении Всеармянского совета дипломатов.