ԱԻՆ․ Անհայտ կորածների թվում 5 տարեկան երեխա ու հղի կին կան
«Սուրմալուի» շենքի փլատակներից կենդանի մնացած մարդկանց դուրս բերելու հույսը չի մարել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
«Մենք ամբողջ գիշեր չենք դադարեցնելու որոնողափրկարարական աշխատանքները։ Տարածքում արդեն բավականաչափ լուսավորություն կա»,– ասաց նախարարը։
Բացի այդ, ըստ նրա, թեև հրդեհն ամբողջությամբ մարված է, բայց քամին կարող է նորից բորբոքել կիսայրված օջախները ու նոր հրդեհ առաջացնել։ Որպեսզի նոր հրդեհային իրավիճակ չստեղծվի, հրշեջներն ամբողջ գիշեր հերթապահելու են դեպքի վայրում։
Փամբուխչյանը հայտնեց, որ պայթյունից հետո անհայտ կորածների թիվը 20 է։ նրանց թվում են 1 հղի կին ու նրա 5-ամյա երեխան։
«Հարազատներից ունենք նման ահազանգ»,– ասաց նախարարը` հավելելով, որ նրանք եղել են առևտրի կենտրոնի այցելուներ։
Արմեն Փամբուխչյանը հայտնեց, որ փլատակներից մահացած դուրս բերված կանանցից մեկը եղել է մինչև 50, երկրորդը՝ մինչև 40 տարեկան։
Ավելի վաղ մահացած էր հայտնաբերվել նաև 1 տղամարդ` 40-45 տարեկան։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 19:46
Бывший депутат НС РА Самвел Фарманян пишет:
-
2025-05-14 19:44
Легендарный актер Роберт Де Ниро удостоен Золотой пальмовой ветви Каннского фестиваля, которую ему вручил Леонардо Ди Каприо.
-
2025-05-14 18:24
Россия готова предлагать Армении разные проекты нового энергоблока АЭС, на выбор армянской стороны. Об этом заявил посол России в Армении Сергей Копыркин в ходе посещения Армянской АЭС.
-
2025-05-14 18:22
Парламент Ирана в официальном обращении к генеральному директору Международного агентства по атомной энергии (МАГАТЭ) Рафаэлю Гросси заявил, что Тегеран может нарастить степень обогащения урана до оружейного уровня в 93%, если руководство организации продолжит проводить антииранскую политику.