Սուրեն Պետրոսյան. Աղավնոն համակարգային ձևով հանձնվում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երեկ և այսօր Աղավնոն լքել են բազմաթիվ քաղաքացիներ, սակայն Աղավնո մուտք գործած քաղաքացիների թիվն այս պահին գերազանցում է Աղավնոն լքած քաղաքացիների: Այս մասին ֆեյսբուքյան լայվով ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը` հավելելով, որ, այնումենայնիվ, Աղավնոյում գտնվող քաղաքացիների թիվը բավարար չէ, որպեսզի իրենք կարողանան բեկել գործընթացի տրամաբանությունն ու էությունը:
«Վերջին օրերին կարծես թե ձևավորվել է մի մտայնություն, որ այլևս Բերձոր, Սուս և Աղավնո համայնքների ճակատագիրը վերջնականապես վճռված է: Ես ձեզ ևս մեկ անգամ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` այս պահին որևիցե կերպ վճռված չէ այս համայնքների ճակատագիրը, սակայն, ցավով պետք է արձանագրեմ, որ գոնե այն ինչի հետ ես առնչվեցի այս վերջին օրերին և այն մարդկանց հետ, ես կարող եմ անել մի ցավալի եզրակացություն, որ Աղավնոն համակարգային ձևով հանձնվում է: Խոսքն ամենևին էլ չի վերաբերում Աղավնոյի բնակիչներին, խոսքս ավելի բարձր քաղաքական մակարդակների մասին է»,- ասաց նա:
Սուրեն Պետրոսյանի խոսքով`այս պայքարն առաջին հերթին ինքնության պայքար է. «Քաղաքական ուժերը, որոնք դեմ էին Լաչինի միջանցքի հանձնմանը, միայն դատապարտող կոչեր արեցին, և այդպես էլ որևէ գործողություն դրան չհետևեց, ի՞նչ եք կարծում, քաղաքականությունը սահմանափակվում է միայն կոչերո՞վ, ե՞րբ եք տեսել, որ պետությունը, պետականությունը կամ հողը միայն կոչերով պահեն, կոչերով պահել չի կարելի»:
Սուրեն Պետրոսյանը նորից կրկնեց, որ իրենք ունեն բավականաչափ ժամանակ և եթե Աղավնոյում լինի 300-500 քաղաքացի իրենք կբեկեն ողջ ընթացքը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 19:49
На сегодняшней пресс-конференции Никол Пашинян сравнил идею предоставления контроля над коридором, проходящим через суверенную территорию Армении, с передачей третьей стороне на аутсорсинг национальной инфраструктуры, такой как аэропорт, железные дороги или почтовые службы. Эта аналогия абсурдна, вводит в заблуждение и опасна. Об этом заявил экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-16 19:41
Всеармянский совет по сохранению Армянской Церкви решительно осуждает антицерковную, оскорбительную риторику, вновь продемонстрированную премьер-министром РА Николом Пашиняном на пресс-конференции 16 июля.
-
2025-07-16 19:38
Представители Арцаха намерены бороться за здание представительства, которое прокуратура намерена отобрать. Об этом сообщил карабахский адвокат Роман Ерицян.
-
2025-07-16 19:37
США обеспокоены столкновениями между этническими группами в Сирии, приведшими к военному вмешательству Израиля, и надеются на нормализацию ситуации, заявил госсекретарь Марко Рубио.