Խաչատուր Սուքիասյանն անդրադարձել է «Սուրմալուի» պայթյունն իր անձի հետ կապող լուրերին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուքում գրառում է արել, որում անդրադարձել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո սոցիալական ցանցերում ու որոշ լրատվամիջոցներում հայտնված հրապարակումներին։
«Սոցիալական ցանցերում որոշ օգտատերեր, ինչպես նաև կեղծ օգտահաշիվներ նմանաբովանդակ նյութերով կազմակերպված արշավ են սկսել Սուքիասյանների դեմ: Սա արվում է քաղաքական նպատակով և հատուկ հրահանգով Սուքիասյանների հանդեպ ատելություն սերմանելու և նրանց բարի համբավը արատավորելու համար»,– գրում է Սուքիասյանը:
Հիշյալ հրապարակումներում առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը ներկայացվում էր որպես Խաչատուր Սուքիասյանի ու նրա ընտանիքի անդամների կողմից կազմակերպված։
«Քանի որ վերոնշյալ տեղեկությունը լկտի սուտ լինելուց բացի, նաև առերևույթ հանցագործության հատկանիշներ է պարունակում, մեր ընտանիքին վերագրվում է ծանր հանցագործություն կատարելու կեղծ մեղադրանք, ակնկալում ենք, որ իրավապահ մարմինները կհայտնաբերեն ու պատասխանատվության կենթարկեն մեղավորներին՝ կանխելով մեր ընտանիքի կամ այլ անձանց նկատմամբ հետագայում նման եղկելի արարքի կրկնությունը»,– գրում է պատգամավորը։
Հրապարակման մեջ Սուքիասյանը ցավակցություն է հայտնում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.