CNN․ Իրանը հրաժարվել է ԻՀՊԿ-ն Պետդեպի՝ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից հանելու պահանջից
Իրանը պաշտոնապես հրաժարվել է առանցքային պահանջից, որը հիմնական խոչընդոտն էր իրանական միջուկային համաձայնագրի՝ ԳՀՀԾ-ի, վերականգնման փորձերում, CNN-ին հայտնել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:
Երկուշաբթի Եվրամիության միջուկային համաձայնագրի նախագծին իր պատասխանում, որը ԵՄ-ն «վերջնական» նախագիծ է անվանել, Իրանը չի պահանջել, որպեսզի Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հանվի Պետքարտուղարության օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից, հեռուստաալիքին հայտնել է բարձրաստիճան աղբյուրը:
«Տեքստի ներկայիս տարբերակը և այն, ինչ նրանք խնդրում են, բացառում է դա,- ասել է պաշտոնյան՝ նշելով, որ ԱՄՆ-ն բազմիցս մերժել է այդ պահանջը։- Այնպես որ, եթե մենք ավելի մոտ ենք գործարքին, ապա՝ միայն դրա համար»:
Իրանցիները նաև հրաժարվել են ԻՀՊԿ-ի հետ կապված մի քանի ընկերությունների՝ ցուցակից հանելու պահանջներից, ասել է պաշտոնյան:
Նա հավելել է, որ «նախագահը հաստատակամ և հետևողական է եղել այն հարցում, որ չի հանի ահաբեկչության արգելքն Իրանի հեղափոխության պահապանների կորպուսից»։ Ընդ որում, նա նշել է, որ թեև գործարքն այժմ «ավելի մոտ է, քան երկու շաբաթ առաջ, արդյունքն անորոշ է մնում, քանի որ որոշ բացեր կան»։
«Նախագահ Բայդենը կհաստատի միայն այն գործարքը, որը բխում է մեր ազգային անվտանգության շահերից»,- հավելել է նա։
Առաջընթացն այսուհետ կարող է դանդաղ լինել, ասել է վարչակազմի մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա: Բայց հիմա կարծես թե ավելի շատ իմպուլս կա, քան վերջին տարվա ընթացքում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ամիսներ շարունակ պնդում էր, որ ԻՀՊԿ-ն որպես ահաբեկչական կազմակերպություն չի ճանաչի՝ միջուկային գործարքը վերսկսելու համար, որը հայտնի է որպես Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 19:49
На сегодняшней пресс-конференции Никол Пашинян сравнил идею предоставления контроля над коридором, проходящим через суверенную территорию Армении, с передачей третьей стороне на аутсорсинг национальной инфраструктуры, такой как аэропорт, железные дороги или почтовые службы. Эта аналогия абсурдна, вводит в заблуждение и опасна. Об этом заявил экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-16 19:41
Всеармянский совет по сохранению Армянской Церкви решительно осуждает антицерковную, оскорбительную риторику, вновь продемонстрированную премьер-министром РА Николом Пашиняном на пресс-конференции 16 июля.
-
2025-07-16 19:38
Представители Арцаха намерены бороться за здание представительства, которое прокуратура намерена отобрать. Об этом сообщил карабахский адвокат Роман Ерицян.
-
2025-07-16 19:37
США обеспокоены столкновениями между этническими группами в Сирии, приведшими к военному вмешательству Израиля, и надеются на нормализацию ситуации, заявил госсекретарь Марко Рубио.