Զապորոժիեի ԱԷԿ ՄԱԳԱՏԷ–ի առաքելության այցը կարող է կայանալ մի քանի օրից
ՄԱԳԱՏԷ–ի առաքելությունը Զապորոժիեի ԱԷԿ կարող է այցելել առաջիկա մի քանի օրերի ընթացքում, եթե բանակցությունները հաջող հանգուցալուծում ունենան։ Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
«Շարունակում եմ շատ ակտիվ և ինտենսիվ խորհրդակցություններ վարել բոլոր կողմերի հետ, որպեսզի ՄԱԳԱՏԷ–ի այդ կենսական կարևորություն ունեցող առաքելությունը կայանա առանց հետագա ուշացումների։ ՄԱԳԱՏԷ–ի ներկայությունը կօգնի կայունացնել միջուկային անվտանգության հետ կապված իրավիճակը և նվազեցնել Եվրոպայում միջուկային լուրջ վթարի վտանգը», – ասվում է ՄԱԳԱՏԷ–ի կայքում հրապարակված Գրոսսիի հայտարարության մեջ։
Ուկրաինացի զինվորականները շարունակում են պարբերաբար գնդակոծել Էներգոդարը, շրջակա գյուղերն ու Զապորոժիեի ԱԷԿ-ի՝ քաղաքին հարող տարածքը։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ այն ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».