Շոյգու․ Հատուկ գործողություններն ընթանում են ըստ պլանի, գրոհը գիտակցաբար է դանդաղեցվել
Ռազմական հատուկ գործողություններն ընթանում են ըստ պլանի, գրոհի տեմպերի դանդաղեցումը գիտակցված որոշում է, որի նպատակն է նվազագույնի հասցնել քաղաքացիական անձանց շրջանում զոհերի քանակը։ Այս մասին ՇՀԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Նրա հայտարարության կարևոր կետերը
ԱՄՆ–ի և նրա դաշնակիցների կողմից Ուկրաինային սպառազինություն մատակարարելը բազմապատկում է մարդկային զոհերի քանակը, երկարաձգում այդ երկրի տարածքում ռազմական հակամարտությունը։ Ուկրաինայում ԱՄՆ–ի նպատակը ՌԴ–ին ռազմավարական առումով հյուծելն է` մրցակցությունը վերացնելու և այլ պետություններին նախազգուշացնելու համար։
Ուկրաինան Արևմուտքի կողմից ընտրվել է որպես ՌԴ–ի դեմ հիբրիդային պատերազմի գործիք։
Շարունակվում է նաև ՌԴ–ի գործընկերների վրա ազդելու գործընթացը` նրան մեկուսացնելու նպատակով։ ԱՄՆ–ն և հավաքական Արևմուտքը աննախադեպ ճնշում են գործադրում անկախ երկրների վրա, օգտագործում շանտաժն ու ապատեղեկատվությունը։
Ռուսաստանը աշխատանքներ է տանում ռազմական հատուկ գործողությունների ընթացքում ազատագրված տարածքներում խաղաղ կյանքը վերականգնելու ուղղությամբ, այն դեպքում, երբ Կիևը «այրված հողի» մարտավարություն է կիրառում։
Նա նշել է նաև, որ ՇՀԿ–ի դերը որպես ուժային նոր կենտրոնի աճում է միջազգային խառը իրավիճակի ֆոնին։ Առաջարկվում է դեկտեմբերին հանդիպում կազմակերպել բարեկամական, այդ թվում ՇՀԿ–ի և ԱՊՀ–ի մասնակից երկրների պաշտպանության նախարարների միջև` քննարկելու համար կոալիցիոն անվտանգությանն առնչվող հարցեր։
«Խաղաղ առաքելություն 2023» ՇՀԿ երկրների համատեղ հակաահաբեկչական զորավարժությունները կանցկացվեն Ռուսաստանի տարածքում։
Բացի այդ, Աֆղանստանում իրավիճակի վատթարացման ֆոնին Ռուսաստանն ավելացնում է իր ռազմակայանների մարտական պատրաստությունը Տաջիկստանում և Ղրղզստանում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 16:41
Около 550 граждан России были эвакуированы через Армению и Азербайджан в период с 14 июня, сообщила на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-19 16:40
Глава мониторинговой миссии ЕС в Армении (EUMA) Маркус Риттер вновь опроверг обвинения Азербайджана в разведывательной деятельности. Слова Риттера приводит Armenpress.
-
2025-06-19 16:36
100% акций ЗАО «Электрические сети Армении» заложены в международных финансовых организациях. Согласие на данную сделку дало само Правительство Армении 27 августа 2021 года, а 1 сентября – Комиссия по регулированию общественных услуг республики. Об этом пишет Factor.am.
-
2025-06-19 16:36
Представители Международного комитета Красного Креста в июне навестили армян, удерживаемых в Азербайджане. Об этом руководитель коммуникационных программ делегации МККК в Армении Зара Аматуни сообщила Sputnik Армения.