Մալկինա․ Ներքին շուկայի պաշտպանության համար ներուժ կա
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցները տարբեր մակարդակներում քննարկել են պարենային անվտանգության հարցեր: Այս մասին Չոլպոն-Աթա–Մինսկ-Երևան-Բիշքեկ տեսակամրջի ընթացքում հայտարարել է ԵՏՀ ներկայացուցիչ Իյա Մալկինան։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ անդամները պետք է առավելագույն ջանքեր գործադրեն պարենային անվտանգության ապահովման և առաջին հերթին սննդամթերքի ինքնապահովման մակարդակը բարձրացնելու համար: Մալկինան կարծում է, որ անհրաժեշտ է աշխատել այն ուղղությամբ, որպեսզի ԵԱՏՄ անդամ երկրներն իրենց ներքին իրավիճակները կարգավորելու համար կարիք չունենան դիմելու միության սահմաններից դուրս։
«Կառավարությունների ղեկավարներն ընդգծել են, որ միության երկրներն իրենց սեփական արտադրության հաշվին ամբողջությամբ ապահովում են որոշ մթերատեսակների` հացահատիկի, խոզի մսի, բանջարեղենի, բուսական յուղի, շաքարավազի, ձվի ներքին պահանջարկը»,–ասել է նա։
ԵՏՀ ներկայացուցչի խոսքով՝ կան նաև շատ նուրբ հարցեր, որոնց շրջանակում ներքին շուկան կարգավորելու անհրաժեշտություն է առաջանում։
Մալկինան հավելել է, որ նկատվում է մրգերի և հատապտուղների պակաս, սակայն սննդամթերքով ինքնապահովվածության մակարդակը կազմում է 93 տոկոս։ Նա նշել է, որ Բելառուսն ինքն իրեն ապահովել է 94 տոկոսով, Ռուսաստանը` 90, Ղազախստանը` 83, Ղրղզստանը` 81, իսկ Հայաստանը` 73 տոկոսով։
«Միասին մենք ներուժ ունենք, որպեսզի պաշտպանենք ներքին շուկան ցանկացած ցնցումից։ Վստահ ենք, որ գնում ենք լիակատար ապահովման»,– նշել է Մալկինան։
Նրա խոսքով` ընթացիկ տարվա առաջին կիսամյակում 1.5 տոկոսով աճել է գյուղմթերքի արտադրությունը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 06:07
Новым главой разведки Корпуса стражей исламской революции Ирана (КСИР, часть вооруженных сил Ирана) стал Маджид Хадеми. Об этом сообщает агентство Fars.
-
2025-06-20 06:02
Президент США Дональд Трамп в ближайшие две недели примет решение по возможной атаке на Иран. Об этом заявила пресс-секретарь Белого дома Каролин Левитт.
-
2025-06-20 05:59
Иран намерен предпринять юридические шаги в ответ на бездействие гендиректора Международного агентства по атомной энергии (МАГАТЭ) Рафаэля Гросси в связи с ударами Израиля по ядерным объектам Исламской республики. Это следует из письма главы Организации по атомной энергии Ирана Мохаммада Эслами, адресованного гендиректору МАГАТЭ, сообщает РИА Новости.
-
2025-06-20 05:55
"Суд" над армянскими пленными, включая бывшее военно-политическое руководство Нагорного Карабаха, продолжился в четверг в Баку.