«3+3» ձևաչափով երկրորդ հանդիպումը կարող է կայանալ Թեհրանում մինչև 2022 թվականի վերջ
«3+3» ձևաչափով (Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, ՌԴ, Իրան և Վրաստան) հերթական հանդիպումը կանցկացվի Թեհրանում մինչև այս տարեվերջ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեիդ Աբբաս Մուսավին։
««3+3» ձևաչափը լավ հնարավորություն է տարածաշրջանի երկրների նախաձեռնություններն իրականացնելու և գործողությունները համաձայնեցնելու համար։ Ակնկալում ենք, որ հաջորդ հանդիպումը կանցկացվի Իրանում մինչև այս տարվա ավարտը», – ասել է դեսպանը «Report» գործակալությանը։
Խոսելով Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ ցամաքով կապող միջանցքի մասին` դիվանագետը հիշեցրել է, որ Իրանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել զարգացնելու առկա միջանցքը։
Դեսպանը նշել է, որ համաձայնություն է ձեռք բերվել երկաթուղային կապի կառուցման, ինչպես նաև էներգափոխանցող հաղորդակցությունների ստեղծման մասին։
Նշենք, որ «3+3» ձևաչափով առաջին հանդիպումն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Դրան մասնակցել են տարածաշրջանի 5 երկրների նախարարների տեղակալները (բացառությամբ Վրաստանի ներկայացուցիչների)։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».