Последние новости

Իրանի նախագահ Ռայիսին Բայդենի հետ հանդիպելու մտադրություն չունի

Իրանի նախագահ էբրահիմ Ռայիսին մտադիր չէ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Նա այդ մասին ասել Է «Tasnim»-ի հետ զրույցում։

«Ես նույն հարցին պատասխանել եմ նաև նախորդ հանդիպմանը և ասել եմ, որ ոչ։ Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ ո՛չ։ Նրա հետ հանդիպումը որևէ օգուտ չի բերի Իրանի ժողովրդին։ Նման հանդիպում նախատեսված չէ և չի լինի»,- հայտարարել է Ռայիսին։

Օգոստոսի 2-ին Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Բահադարի Ջահրոմին հայտնել էր, որ Իրանի նախագահը Նյու Յորք կմեկնի սեպտեմբերին՝ մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային, որը կանցկացվի սեպտեմբերի 20-26-ը:

Անցյալ տարի Ռայիսին հայտարարել էր, որ Նյու Յորք չի մեկնի կորոնավիրուսային իրավիճակի պատճառով, և նա տեսաուղերձով էր հանդես եկել միջոցառմանը: Իրանական պատվիրակությունը գլխավորել էր Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ