Последние новости

ՌԴ ԱԳՆ․ Կոսովոյում իրադրությունը ազգամիջյան հակամարտության եզրին է

Կոսովոյի իրադրությունը գտնվում է ազգամիջյան հակամարտության եզրին, Բելգրադի և Պրիշտինայի միջև երկխոսություն հաստատելու ԵՄ փորձերը ցուցադրեցին Բրյուսելի անօգնականությունը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարարությունը։

«Ուշադիր հետևում ենք Կոսովոյի իրադարձությունների դրամատիկ զարգացմանը։ Վերջին մեկ ամսում իրադրությունը կրկին սրվել է՝ մոտենալով ազգամիջյան հակամարտության եզրին», - ասված է հաղորդագրության մեջ:

Միջէթնիկ հակամարտության պատճառն այն է, որ Պրիշտինան ցանկանում է երկրամասում բնակվող սերբերին պարտադրել սեպտեմբերի 1-ից փոխել անձնական փաստաթղթերը և ավտոմեքենաների համարները։

«Եվրամիության միջնորդական ջանքերը, որին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեռևս 2010 թվականին հանձնարարել էր երկխոսություն հաստատել Բելգրադի և Պրիշտինայի միջև, կրկին ի ցույց դրեցին ԵՄ-ականների անօգնականությունը», - ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

Արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ կտրուկ ակտիվացել են ամերիկացիները, որոնց ցինիկ մտադրություններին, ամենայն հավանականությամբ, չի համապատասխանում տարածաշրջանի այդ հատվածում ճգնաժամի անկառավարելի էսկալացիան:

«Հին բաղադրատոմս են կիրառել՝ ավելացնել Սերբիայի ղեկավարության վրա ճնշումը, շանտաժի ենթարկել Բելգրադին եվրոպական հեռանկարների կորստով ։ Սակայն սերբական իշխանությունները դիմադրեցին, այս դժվարին պայմաններում կրկին ցուցադրեցին ն ներքին և միջազգային գործերում սուվերեն ուղու նախանձելի կայունությունը», - եզրափակել են ԱԳՆ-ում։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ