Բացասական և ողբալի. Բորելը` Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մասին
Ուկրաինայում իրավիճակը շարունակում է մնալ խիստ բացասական և ողբալի, այս պահին բարելավման միտումներ չկան։ Այս մասին Պրահայում ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման մեկնարկից առաջ հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Այսօր մենք կշարունակենք քննարկել Ուկրաինայում տիրող իրավիճակը, որը, ցավոք, չի բարելավվում: Զապորոժիեի ատոմակայանում իրավիճակը շատ վտանգավոր է, այսինքն՝ իրավիճակն աշխարհում շարունակում է մնալ շատ վատը»,- ասել է Բորելը:
Նա նաև հայտարարել է, որ ԵՄ-ն կշարունակի Կիևին տրամադրել անհրաժեշտ ռազմական և ֆինանսական աջակցություն։
Ավելի վաղ Բորելը հայտնել էր, որ ԵՄ երկրների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն Կիևին զենքի մատակարարման ընդլայնման հնարավորությունը, քանի որ, նրա համոզմամբ, Ուկրաինան արևմտյան պետությունների օգնության կարիքն ունի։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 15:31
В суде общей юрисдикции административных районов Аван и Нор Норк рассматривается ходатайство о применении ареста в качестве меры пресечения в отношении бизнесмена, мецената и главы группы компаний «Ташир» Самвела Карапетяна.
-
2025-06-18 15:30
Сегодня 18 июня Алиев заявил: Армения должна уважать право азербайджанцев на «возвращение на свои исконные земли». Это является важнейшим условием установления мира, пишет политолог Сергей Мелконян
-
2025-06-18 15:28
Инспекционный орган по безопасности пищевых продуктов временно остановил работу филиала компании Tashir Pizza в Ереване по адресу Маштоца, 50, сообщили в ведомстве.
-
2025-06-18 15:27
Родственники пропавших без вести требуют вернуть уволенного ранее премьером Николом Пашиняном директора СНБ Армена Абазяна.