Դավիթ ԲԱԲԱՅԱՆ․ ԱՐՑԱԽՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԱՊԱԳԱ ՈՒՆԻ՝ ՀԱՅԱԹԱՓՈՒՄ, ԿՈՐԾԱՆՈՒՄ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Արցախն Ադրբեջանի կազմում միայն մեկ ապագա ունի՝ հայաթափում, կործանում և ցեղասպանություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը հայտարարել է, որ ադրբեջանցիներն ու հայերը կարող են ապրել կողք կողքի՝ որպես մեկ երկրի քաղաքացի։ Նախ և առաջ հայերն ու ադրբեջանցիները կարող են ապրել մեկ երկրի ներսում, բայց այդ երկիրը միայն երրորդ երկիր կարող է լինել, օրինակ` Ռուսաստան, ԱՄՆ, Շվեյցարիա և այլն։
Նման օրինակներ ունենք, չնայած Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի նույնիսկ երրորդ երկրում ադրբեջանցիները հայերի նկատմամբ թշնամանքով վերաբերվեն, և սա մենք տեսնում ենք ամենատարբեր երկրներում։
Բայց եթե տվյալ դեպքում խոսքը վերաբերում է Արցախ/ին ու Ադրբեջանին, ապա մենք չենք կարող լինել Ադրբեջանի կազմում, քանի որ Արցախն Ադրբեջանի կազմում միայն մեկ ապագա ունի՝ հայաթափում, կործանում և ցեղասպանություն»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 17:03
Приток иностранных граждан наблюдается на армяно-иранской границе. Об этом сообщили Sputnik Армения собственные источники.
-
2025-06-18 17:00
Министерство внутренних дел изъяло 298 килограммов героина, стоимость которого на так называемом «черном рынке» составляет около 85 миллионов лари, сообщил на пресс-конференции заместитель министра внутренних дел Александр Дарахвелидзе.
-
2025-06-18 16:59
Заявление фракций Национального собрания Республики Арцах.
-
2025-06-18 16:56
С утра 18 июня Shamshyan.com поступают многочисленные звонки от армянских водителей, застрявших на КПП «Ларс». Они выражают свое возмущение неаккуратной, а порой умышленно медленной работой российской стороны.