Ադրբեջանցիները վառում են Թաղավարդի՝ իրենց հսկողության տակ անցած տները
Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի վերին հատվածը, որը 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ է, երեկ ծխի մեջ էր․ ադրբեջանցի օկուպանտները հրի էին մատնել գյուղի այդ մասից բռնի տեղահանված թաղավարդցիներին պատկանող մարագները, այգիները և ևս մի քանի տուն։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Թաղավարդի բնակիչ Ռուդիկ Բադասյանը։
«Ժամը մոտավորապես 14։30 էր, որ նկատեցինք ծուխ է բարձրանում գյուղի վերևի մասից, որը ադրբեջանցիների հսկողության տակ է։ Մեկ էլ տեսնենք՝ տներն են վառվում․ մեկի մարագն էր, մյուսի այգին, մեկ ուրիշի տունը։ Կանգնած նայում էինք, թե ոնց են կրակ տալիս մեր տները․․․ Առնվազն 8-10 տուն վառել են։ Երևի դրանք (նկատի ունի ադրբեջանցիներին,-խմբ․) տեսան, որ ժողովուրդը հավաքվել, նայում էր էդ կողմ, մի քիչ հետո մի հատ հրշեջ մեքենա եկավ կանգնեց, բայց բացարձակապես ոչինչ չարեցին, անգամ ձևի համար էդ «շլանգը» մեկը ձեռքը չվերցրեց»,-ասում է Բադասյանը։
Մեր զրուցակիցը, ում տունը ևս գյուղի՝ թշնամու հսկողության տակ անցած հատվածում է, խոստովանում է՝ պատերազմից հետո ամենացնցողը, ցավեցնողը երեկվա տեսարանն էր, երբ աչքիդ առաջ ամբողջ կյանքիդ ընթացքում ստեղծածը թուրքը վառում է, հողին հավասարեցնում, իսկ դու ոչինչ անել չես կարողանում․․․․
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 14:39
Министр обороны Саудовской Аравии принц Халид бин Салман провел тайную встречу с президентом США Дональдом Трампом и другими ключевыми должностными лицами в Белом доме, чтобы обсудить усилия по деэскалации с Ираном. Об этом заявили источники Fox News.
-
2025-07-04 14:35
По итогам обысков в «Ташир групп» арестованы четыре человека, сообщает «Свобода».
-
2025-07-04 14:31
95 лет назад в этот день, 4 июля 1930 года, в армянском городе Ленинакан (ныне Гюмри) родился советский актер театра и кино, театральный режиссер, Народный артист СССР Фрунзик (Фрунзе Мушегович) Мкртчян. У актера было два имени: Мгер (так его звали дома) и Фрунзик, которое ему дал отец в честь известного полководца Михаила Фрунзе.
-
2025-07-04 14:29
Президент США Дональд Трамп заявил о недовольстве положением дел в урегулировании на Украине и выразил мнение, что во время разговора с российским лидером Владимиром Путиным не смог достичь прогресса. Об этом он сказал в беседе с журналистами.