Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ՕԿՈՒՊԱՑԻՈՆ ՎԱՐՉԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՐ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԸ, ԱՌԱՎԵԼ ԵՎՍ ԱՐՑԱԽՑԻ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ, ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԵՆ, ԱՎԵԼԻ ՃԻՇՏ՝ ԹՇՆԱՄԻ
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Իլհամ Ալիևը բռնապետական մի հնարքի սիրահար է. շինծու մեղադրանքներով ընդդիմադիրների է բռնում, ըստ էության՝ որպես պատանդ, հետո իրենց բաց թողելու շուրջ ամիսներով ու տարիներով բանակցում եվրոպացիների հետ, հետո իր համար ինչ-որ բոնուսներ քերում բաց թողնելու դիմաց ու բաց թողնում... և այդ պատանդներին ազատելուց անմիջապես հետո՝ օրերի ընթացքում, ինչ-որ նոր մարդկանց է բռնում ու պրոցեսը նորից է սկսվում։
Այս պատժիչ հնարքն ինչ-որ ունիկալ տեխնոլոգիա չէ, նույնիսկ անուն ունի. «պտտվող դռներ» (revolving doors, մեկնաբանություններում հղում կդնեմ)։ Այդ եզրը առաջին անգամ հենց ադրբեջանցի ընդդիմադիրից եմ լսել, որն ինձ բացատրում էր Ալիևի բռնաճնշումների տրամաբանությունը։
Գանք մեր օրերի Հայաստան... Երեկ կալանքից բաց թողեցին Ավետիք Չալաբյանին, այսօր կալանավորեցին ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին։
Արզումանյանն, իհարկե, ընդդիմադիր չէ, բայց դե Հայաստանում հաստատված օկուպացիոն վարչակարգի ներկայացուցիչների համար բոլոր հայերն էլ (առավել ևս Արցախցի, առավել ևս զինվորական), այսպես ասած, ընդդիմադիր են։ Ավելի ճիշտ՝ թշնամի»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 15:31
В суде общей юрисдикции административных районов Аван и Нор Норк рассматривается ходатайство о применении ареста в качестве меры пресечения в отношении бизнесмена, мецената и главы группы компаний «Ташир» Самвела Карапетяна.
-
2025-06-18 15:30
Сегодня 18 июня Алиев заявил: Армения должна уважать право азербайджанцев на «возвращение на свои исконные земли». Это является важнейшим условием установления мира, пишет политолог Сергей Мелконян
-
2025-06-18 15:28
Инспекционный орган по безопасности пищевых продуктов временно остановил работу филиала компании Tashir Pizza в Ереване по адресу Маштоца, 50, сообщили в ведомстве.
-
2025-06-18 15:27
Родственники пропавших без вести требуют вернуть уволенного ранее премьером Николом Пашиняном директора СНБ Армена Абазяна.