Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ․ ԴԱՏԱԽԱԶՆ ՈՐՈՇԵԼ Է ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՎԱՃԱՆԻՆ ՍՊԱՌՆԱԼ ՄԱՀԱՊԱՏԺՈՎ՝ ՀԱՍԿԱՑՆԵԼՈՎ, ՈՐ ՀԱՋՈՐԴ ԴԱՎԱՃԱՆԱԿԱՆ ՔԱՅԼՆ ԱՐԴԵՆ ՉԻ ՆԵՐՎԵԼՈՒ
ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանն անդրադարձել է պետական դավաճանության համար մահապատիժ սահմանելու մասին Գլխավոր դատախազի առաջարկին․
«ՀՀ գլխավոր դատախազն առաջարկում է պետական դավաճանության համար սահմանել մահապատիժ:
Շատ հետաքրքիր է ստացվում: 2020թ. դեկտեմբերից նրա ձեռքի տակ կան Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու անհերքելի փաստեր, որոնց միայն մեկ քարորդը բավարար է քրեական հետապնդում հարուցելու և կասկածյալներին ձերբակալելու համար:
Արդեն երկու տարի շարունակվող պետական ամենաբարձր մակարդակի դավաճանությունը «չնկատող» դատախազն իր պաշտոնավարման ավարտին որոշել է ՀՀ գերագույն դավաճանին սպառնալ մահապատժով՝ հասկացնելով, որ հաջորդ դավաճանական քայլն արդեն չի ներվելու:
Իսկ որն է՞ այդ քայլը, կամ միգուցե քայլերը, որոնց կատարման դեպքում ՀՀ գլխավոր դատախազն անուղղակիորեն սպառնում է Նիկոլ Փաշինյանին:
Դրանք երկուսն են. Սյունիքով միջանցքի տրամադրելու որոշումը և խաղաղության պայմանագրի ստորագրումը:
Սրանցից յուրաքանչյուրը հավասարազոր է մահվան՝ ինչպես պետական, այնպես էլ անձնական մակարդակներում:
Կհասկանա՞ Նիկոլը այս ակնարկը, կարծում եմ՝ այո . . .»,- սոցցանցում գրել է Արթուր Ղազինյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 15:42
Не думаю, что у нас будет альтернатива. Конечно, если нужно будет сформировать коалицию, чтобы избавиться от этой власти, то да, нужно ее сформировать. Об этом заявил в интервью ряду СМИ второй президент Республики Армения Роберт Кочарян, отвечая на вопрос, если в 2026 году Никол Пашинян не сформирует власть и ни одна из оппозиционных сил не сможет ее сформировать, будет ли возможным формирование коалиции с командой Сержа Саргсяна.
-
2025-05-19 15:41
Умер хореограф и артист балета Юрий Григорович, сообщил РИА Новости его помощник Александр Колесников.
-
2025-05-19 15:37
Директор школы в селе Мхчян Араратской области Армении Кахцрик Матевосян написала заявление об увольнении. Об этом сообщает NEWS.am со ссылкой на начальника управления образования администрации Араратской области Мартуна Манукяна.
-
2025-05-19 15:33
Курдские отряды «Сирийских демократических сил» (СДС) в ночь на понедельник вступили в боестолкновения с сирийской армией под командованием новой власти в районе плотины Тишрин в провинции Алеппо, сообщает телеканал Syria TV со ссылкой на собственный военный источник в 72-й бригаде армии САР.