ԴԵՊԻ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆ»՝ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՆՍՏԱՐԱՆԻՑ
Մինչև 2026 թվականը Հայաստանում կկառուցվի և կվերանորոգվի 300 դպրոց և 500 մանկապարտեզ, հայտնել է Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կրթության բարեփոխումների ծրագիրը, հաղորդում է ԱՌԿԱ-ն: «Բազմաթիվ գյուղեր դատարկվել են նաև այն պատճառով, որ նախադպրոցական տարիքից սկսած՝ երեխաների պատշաճ կրթություն ստանալու ոչ մի հնարավորություն և հեռանկար չի եղել այդ գյուղերում, և ծնողները նախընտրել են հեռանալ նաև երեխաների համար կրթության հեռանկար ստեղծելու համար»,- ասել է նա հինգշաբթի օրը կառավարության նիստում: Եվ հայտարարել, թե այսուհետ մանկապարտեզներն ու դպրոցները դառնալու են գյուղերի վերածննդի անկյունաքարը։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ընդհանրապես Փաշինյանի այս հայտարարությունը կարելի է վստահորեն ընդունել որպես իր կառավարության ապիկարության խոստովանում։ Բանն այն է, որ 5 տարվա ընթացքում 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու խոստումը նա (կառավարությունը) գրի է առել իր ծրագրում դեռևս մեկ տարի առաջ։ Անցել է մեկ տարի, մինչև 2026-ը մնացել է արդեն 4 տարի, իսկ մանկապարտեզներ ու դպրոցներ պատրաստվում են կառուցել ճիշտ նույնքան, որքան նախորդ տարի։ Դա նշանակում է, որ ծրագրի գործողության ընթացքում դրա շրջանակներում չի կառուցվել դպրոցական և նախադպրոցական ոչ մի հաստատություն։ Դա նշանակում է, որ այս կառավարությունն իսպառ անտեսում է իր իսկ ծրագիրը։
Կրկնեմ. մեկ տարվա ընթացքում չի կառուցել հայտարարվածից և ոչ մի բան։
Ասենք, բուն գաղափարն ի սկզբանե զառանցալի էր։ Իսկ հիմա՝ առավելևս։ Հայաստանում այսօր գործում է ավելի քան 900 նախադպրոցական հաստատություն (ավելի քան 80 հազար տեղ) և շուրջ 1350 դպրոց (380 հազար աշակերտ)։ Եվ սա՝ 3 միլիոնից պակաս բնակչություն ունեցող երկրում։ Ահա ուրեմն, ծրագրով փաստորեն նախատեսվում է ավելացնել մանկապարտեզների թիվը 50%-ով, իսկ դպրոցներինը՝ 25%-ով ։ Զուտ տեսականորեն այդ ծրագրերը կարող էին արդարացված և իրատեսական լինել հայրենադարձության հզոր ալիքի, բնակչության կտրուկ, առնվազն մեկ միլիոն աճի պայմաններում։
Բայց գործնականում երկրի բնակչությունը նվազում է։ Միայն անցած տարի Հայաստանից մեկնել է ավելի քան 40 հազար մարդ։ Այդ միտումը պահպանվում է նաև ընթացիկ տարում։ Եվ ահա այս իրավիճակում կառավարությունն իր առջև ֆանտաստիկ նպատակներ է դնում դպրոցների և մանկապարտեզների առումով։ Մի հարցնող լինի, այդ ո՞ւմ համար եք առհասարակ պատրաստվում այդքան կառուցել։
Գուցե սա ամենևին էլ հռետորական հարց չէ։ Տարեսկզբին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանդես եկավ ուշագրավ նախաձեռնությամբ և նույնիսկ ամրագրեց դա «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրում»։ Առաջարկը վերաբերում է հայկական դպրոցներում որպես օտար լեզու պարսկերենի, վրացերենի, ադրբեջաներենի, թուրքերենի դասավանդմանը։
Հաշվի առնելով հայրենի կրթական համակարգում արվող այս նորամուծությունը, կարելի է բացատրություն գտնել, թե ինչու են Հայաստանում, որի հիմնական բնակչությունը նվազում է տարեցտարի, ծրագրում կրթական հաստատությունների կառուցման հսկայական մասշտաբներ։ Ըստ երևույթին, այդպես է «խաղաղության դարաշրջանը» ներթափանցում բոլոր ճեղքեր։
Կրկին անդրադառնանք Փաշինյանի հայտարարությանը, թե հայկական բազմաթիվ գյուղեր դատարկվում են նաև պատճառով, որ երեխաները չեն ունեցել պատշաճ կրթություն ստանալու հնարավորություն։ Ահա ուրեմն, ուղիղ մեկ տարի, ձեռքի տակ ունենալով իր իսկ ծրագիրը, Փաշինյանի իշխանությունը մատը մատին չի տվել, որպեսզի լուծի այդ խնդիրը։ Չի կառուցել ոչ մի դպրոց, ոչ մի մանկապարտեզ։ Իսկ հեռացող մարդկանց թիվն աճում է ու աճում…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 09:20
На реализацию проекта «Образование – это модно» из средств государственного бюджета не было израсходовано ни одного драма. Финансировались исключительно мероприятия, связанные с деятельностью премьер-министра, в том числе его встречи с гражданами. Об этом на пресс-конференции 16 июля заявил премьер-министр Армении Никол Пашинян, передает News.am. «Государственные средства направляются на обеспечение деятельности премьер-министра. Например, микрофоны и стулья, используемые на этой пресс-конференции, также приобретены за счет бюджета, поскольку служат обеспечению моей официальной деятельности», - отметил он. «Проще говоря, финансировался не сам проект «Образование – это модно», а деятельность премьер-министра – его встречи с гражданами. Сегодня они проходят в рамках одной инициативы, завтра – в формате пресс-конференции или выездной встречи. Даже если я беседую с гражданами прямо посреди села – это также часть официальной деятельности, которая финансируется из государственного бюджета», - добавил Пашинян.
-
2025-07-19 10:06
Премьер-министр Армении Никол Пашинян заявил на пресс-конференции в среду, что через 20 лет видит страну в составе Европейского союза, передает Sputnik Армения. По его словам, Армения стремится к членству в ЕС и ведет работу в этом направлении. "Мы с европейскими партнерами зафиксировали, что это непростой процесс, который требует согласия всех стран-членов. Кроме того, государство должно соответствовать критериям ЕС", - отметил Пашинян. Он подчеркнул, что в Армении реализуются реформы, направленные на соответствие этим требованиям. "Есть два сценария: страна станет членом ЕС или нет. Но даже в случае отказа Армения достигнет уровня европейских стандартов", – добавил премьер.
-
2025-07-18 09:35
Министр экономики Армении Геворг Папоян сообщил об отправке в Россию очередной партии армянского коньяка, передает АРКА. «В период 1-14 июля российско-грузинскую границу пересекли и на территорию России въехали 103 грузовика, груженых бутилированным коньяком из Армении», - написал он в своем ФБ.
-
2025-07-16 11:28
В рамках стратегии «Global Gateway» ожидается, что инвестиции ЕС в Армению достигнут 2,5 млрд евро, что будет способствовать инклюзивному росту и развитию связей, говорится в совместном заявлении по итогам трёхсторонней встречи премьер-министра РА Никола Пашиняна, председателя Европейского совета Антониу Кошты и председателя Еврокомисси Урсулы фон дер Ляйен, передает АРКА.