ՀՀ ԱԳՆ․ ՀՀ-ն շարունակում է հանձնառու լինել Արցախի բնակչության անվտանգ ապրելու համար
Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագիրը Ադրբեջանի ԽՍՀ կողմից հայերի դեմ էթնիկ զտումների քաղաքականության տրամաբանական հետևանքն էր, ինչի դրսևորումները առկա են նաև այսօր։ Այս մասին ասված է ՀՀ արտգործնախարարության հայտարարության մեջ, որը գերատեսչությունը հրապարակել է Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի կապակցությամբ։
«Հակառակ Ադրբեջանի իշխանությունների կողմից մշտապես հնչող այն հայտարարություններին, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր և Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր այլևս գոյություն չունի՝ փաստ է, որ Լեռնային Ղարաբաղում շարունակում են բնակվել շուրջ հարյուր քսան հազար հայեր, որոնք որպես միջազգային հանրության անդամ ունեն հավասար և անօտարելի իրավունքներ, և հակամարտությունը չի կարելի լուծված համարել, քանի դեռ չեն հասցեագրվել արցախահայության խորքային կարիքները»,– նշել է ԱԳՆ–ն։
Գերատեսչությունն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության և իրավունքների երաշխավորումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և երկարաժամկետ լուծումը՝ օգտագործելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության փորձը և ներուժը շարունակում են առանցքային լինել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հասնելու ճանապարհին։
ԱԳՆ–ն վերահաստատել է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հանձնառու լինել Արցախի բնակչության կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովման և իրենց բնօրրանում անվտանգ ապրելու համար։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 16:35
Международный комитет Красного Креста (МККК) в последний раз посещал удерживаемых в Баку армянских пленных в марте 2025 года. Об этом сообщила в беседе с "ФактИнфо" руководитель коммуникационных программ делегации МККК в Армении Зара Аматуни,
-
2025-06-04 16:34
Десять сотрудников МВД были уволены за употребление наркотиков. Об этом заявила на совместном заседании парламентских комиссий при представлении отчета об исполнении бюджета за 2024 год министр внунтренних дел Армении Арпине Саркисян.
-
2025-06-04 16:32
Президент Арцаха Самвел Шахраманян был допрошен по трем разным уголовным производствам, каждый допрос длился 4-5 часов. Об этом заявил его адвокат Роман Ерицян в беседе с журналистами после допроса Шахраманяна в Следственном комитете Армении.
-
2025-06-04 16:29
Глава МВД Арпине Саркисян назвала причину увольнения своего заместителя, начальника полиции Арама Ованнисяна.