Последние новости

ԱԻՆ-ը հրապարակել է Իջևանի գինու գործարանի մոտ բռնկված հրդեհի մարման կադրերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ՊՆ մեկ ուղղաթիռ և 82 փրկարար ծառայող։

 

Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում բռնկված հրդեհի օջախները դեռ չեն մարվել։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 3-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ՊՆ մեկ ուղղաթիռ և 82 փրկարար ծառայող։

Հիշեցնենք, որ oգոստոսի 31-ից Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում խոտածածկույթ է այրվում:

Ըստ վերջին տվյալների` այրվել է մոտ 9 հա խոտածածկույթ։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ