«Հրապարակ». ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼՈՒ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունների հակառուսական և պրոարևմտյան շեղումներին զուգահեռ, ՌԴ իշխանությունները համապատասխան քայլեր են փորձում իրականացնել՝ տարածաշրջանը, ի դեմս Հայաստանի, իրենց ձեռքից բաց չթողնելու նպատակով։ Ռուսաստանյան քաղաքագիտական և դրանց մերձ շրջանակներից տեղեկացանք, որ առաջիկայում հայաստանյան ներքաղաքական դաշտում վերադասավորումներ են տեղի ունենալու:
Ռուսաստանը ոչ միայն գիտակցում է, որ հակառուսական տրամադրություններն են աճում, և այժմ հայաստանյան հասարակության մեջ կայուն 18 տոկոս կա` ընդդեմ Ռուսաստանի, ինչն ահռելի թիվ է, այլև գիտակցում է, որ հակառուսականությունը բուն է դրել հատկապես էլիտայի շրջանում, ինչը վտանգավոր է: Դրա համար փորձելու են քարոզչական աշխատանք սկսել, նաև խաղի մեջ են փորձելու մտցնել նոր խաղացողներ, նոր դեմքեր։
Պատահական չէ, որ գործարար Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելը հոգեխանգարմունքի մեջ է գցել սորոսական և արևմտամետ որոշ շրջանակների, որոնք փորձում են հակաքարոզչություն անել Վարդանյանի դեմ և տարածում են այն թեզը, թե նրան Կրեմլն է գործուղել Արցախ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 11:39
Депутат армянского парламента от оппозиционной фракции "Честь имею" Тигран Абрамян считает, что Ереван и Баку могли согласовать вопрос вывода из Армении российской военной базы.
-
2025-05-19 11:15
Второй президент Армении Роберт Кочарян в интервью ряду армянских СМИ прокомментировал мирный договор между Арменией и Азербайджаном, который планируют подписать власти РА. По словам Кочаряна, никакого мирного договора не будет, это будет документ о Пашиняне и о том, как тот продолжит свои политические перспективы.
-
2025-05-19 11:10
Новости Армении- NEWS.am представляет полное интервью второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-05-19 11:07
Второй президент Армении Роберт Кочарян, проанализировав кадры встреч премьер-министра Никола Пашиняна в Албании, пришел к выводу, что между главой правительства и лидерами Турции и Азербайджана сформировались отношения "господин-слуга". Об этом Кочарян заявил в интервью армянским СМИ.