Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՄԵՆՔ ՄԵՐՆ ԱՆԵԼՈՒ ԵՆՔ, ՈՐՈՎՀԵՏև ԴԱ ԲԽՈՒՄ Է ՄԵՐ ԲԱՆԱԿԻ ՇԱՀԵՐԻՑ
Այս մեկ տարվա ընթացքում մարտական դիրքեր մեկնելու, սահմանային զորամասեր այցելելու բազմաթիվ խնդիրներ եմ ունեցել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Դրանցից մեկի մասին, նախօրեին, իմ գործընկեր Գեղամ Մանուկյանը ներկայացրեց։
Մեկ անգամ՝ սույն թվականի մայիսին, ՊՆ-ն թույլատրել էր, բայց տեղում պարզվեց, որ խիստ սահմանափակումով՝ ընդամենը մեկ դիրք այցելելու պայմանով։
Պատճառաբանում էին ընթացիկ «լարված» վիճակը, իբր ես էլ անտեղյակ եմ, չեմ հասկանում, թե ինչը ինչի համար է արվում։
Ինչո՞ւ է սարսափում իշխանությունը։ Կարծում է, որ իր քայլով կարողանալու է կանխել առաջնագծի կամ բանակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության ստացո՞ւմը, թե՞ քողարկելու այն իրականությունը, որը զինված ուժերի ներսում է ստեղծվել։
Երկուսն էլ միասին, սակայն մեկ բան սրանք հաշվի չեն առնում։
Ով իսկապես փորձում է ուսումնասիրել, հասկանալ բանակում առկա խնդիրները հաստատ կշրջանցի այն բոլոր խոչընդոտները, որոնք իշխանությունն արհեստականորեն ստեղծում է։
Ես ինքս մշտապես այդ սկզբունքով եմ առաջնորդվել, այլ բան է, որ հատկապես զինված ուժերի, անվտանգության համակարգի հետ կապված կարմիր գծեր ունեմ, բարոյականության սահման և ի տարբերություն գործող իշխանության, երբեք չեմ անցել։
Այնպես որ, որքան էլ նիկոլփաշինյանները, սուրենպապիկյանները և մյուսները փորձեն կանխել իմ և իմ նման մտածողների, գործողների նախաձեռնությունները՝ մենք մերն անելու ենք, որովհետև դա բխում է մեր բանակի շահերից և առաջին հերթին նպատակ ունի զինված ուժերին, զինծառայողներին պաշտպանելու այս հրեշավոր կերպարներից»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 11:01
Глава административного района Нор-Норк Тигран Тер-Маркарян, замешанный в скандале с избиением активиста, официально объявил об отставке.
-
2025-05-19 09:05
Ереванский Каскад — уникальное, не имеющее аналогов в архитектурном плане сооружение, созданное архитекторами Джимом Торосяном, Саркисом Гурзадяном и Асланом Мхитаряном.
-
2025-05-19 05:55
Законодательное собрание американского штата Род-Айленд приняло резолюцию, признающую геноцид понтийских и малоазийских греков, совершенный в Османской и кемалистской Турции в 1913–1923 годах.
-
2025-05-19 05:52
Папа Римский Лев XIV принял делегацию Украины после интронизации. Он заявил о готовности Ватикана стать площадкой для прямых переговоров между Украиной и Россией ради достижения справедливого мира, заявил президент Украины Владимир Зеленский, передает РБК-Украина.