ԵՊՀ-ի և ՀԱԷԿ-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն այսօր ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր՝ հաստատելու և զարգացնելու գիտակրթական փոխգործակցություն՝ նպաստելով էներգետիկ ոլորտի բարձրորակ մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հանդիպման ժամանակ նշեց, որ երկու կառույցների փոխգործակցությունն անհրաժեշտ է՝ հաշվի առնելով երկրի տնտեսական և սոցիալական զարգացման գործում ատոմային էներգետիկայի դերը։
ՀԱէԿ-ի տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, խոսելով ընկերության գործունեության, ընթացիկ աշխատանքների ու զարգացման հեռանկարների մասին, փաստեց, որ ԵՊՀ-ն կադրերի պատրաստման կարևոր դարբնոցն է, և այդ տեսանկյունից համագործակցությունն իրապես կարող է արդյունավետ լինել ու նպաստել երկրի համար կարևոր ոլորտի զարգացմանը։
Ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ կողմերը համագործակցելու են բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի կրթական ծրագրերով ՀԱԷԿ-ի պահանջներին բավարարող բարձրորակ կադրերի պատրաստման, ՀԱԷԿ-ի աշխատակիցների որակավորման բարձրացման և վերապատրաստման դասընթացների իրականացման, գիտական համատեղ միջոցառումների ու հետազոտությունների անցկացման ուղղությամբ։
Բացի դրանից՝ ստեղծվելու են բոլոր պայմանները՝ ուսանողների ուսումնական, արտադրական, նախաավարտական և հետազոտական պրակտիկաները ՀԱԷԿ-ում արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու համար, նորացվելու և համալրվելու են համապատասխան մասնագիտական լաբորատորիաները և այլն։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարբեր գաղափարներ ու ծրագրեր, որոնք կարող են իրագործվել փոխգործակցության շրջանակում և նպաստել համատեղ նպատակներին հասնելուն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 17:08
Посол Армении Гурген Арсенян приехал в МИД России. Об этом 7 июля сообщают «Известия» со ссылкой на своего корреспондента.
-
2025-07-07 17:07
Содержание выступлений депутатов от правящей партии «Гражданский договор» доходит до абсурда. Об этом на внеочередном заседании Национального Собрания во время обсуждения ходатайства Генеральной прокуратуры о даче согласия на возбуждение публичного уголовного преследования в отношении секретаря парламентской фракции оппозиционного блока «Армения» Арцвика Минасяна заявил 7 июля сам Минасян.
-
2025-07-07 17:05
Доказательная база дела, связанного с движением "Священная борьба", получена исключительно законным путем в рамках надлежащих правовых процедур. Об этом пресс-секретарь Следственного комитета Армении Кима Авдалян заявила в соцсети.
-
2025-07-07 17:03
Главное управление разведки (ГУР) Министерства обороны Украины обнародовало телеграмму временно исполняющего обязанности начальника штаба южного военного округа ВС РФ генерал-майора Земскова.