«Հրապարակ». ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԿՍՎԱԾ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐՆ ԱՐԳԵԼԱԿՎԵԼ ԵՆ
«Հրապարակ» թերթը գրում է. «Բարձրաստիճան զինվորականների նկատմամբ սկսված հետապնդումներն արգելակվել են։ Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին կալանավորվեց Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը։
Նրան մի քանի դրվագով են մեղադրանք առաջադրել. մեկը Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունքն է, այլ կերպ ասած՝ Շուշին ինքն է հանձնել։ Սեպտեմբերի 2-ին էլ մեղադրանք առաջադրվեց պատերազմի սկզբում, մինչև ծանր վիրավորվելը, Արցախի ՊԲ հրամանատար աշխատած Ջալալ Հարությունյանին:
Պարզվում է` նա էլ է ծառայողական պարտականությունները վատ կատարել ու հատկապես տապալել է Լելե Թեփեի հայտնի օպերացիան։ Այնուհետ բոլորը գուժում էին, որ հաջորդը ՊՆ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն է, պատերազմի փաստացի հրամանատարը, ում ղեկավարության ներքո են աշխատել վերը նշված անձինք: Սակայն վերջինիս շրջապատից տեղեկացանք, որ Գասպարյանը գտնվում է ռուսական շրջանակների հովանու ներքո։
Դա է պատճառը, որ Փաշինյանը չի շարունակում շոուն, և Օնիկ Գասպարյանին չեն ընդգրկում։ Իհարկե, նա հանուն իր ռեյտինգի կարող էր նաև զանց առնել ռուսների արգելքը, սակայն այլևս 2018-ի դուխով ղեկավարը չէ, ով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ գործ էր հարուցում. 4 տարվա ընթացքում թերևս հասկացել է ռուսների դեմ դուրս գալու վտանգները»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 11:39
Депутат армянского парламента от оппозиционной фракции "Честь имею" Тигран Абрамян считает, что Ереван и Баку могли согласовать вопрос вывода из Армении российской военной базы.
-
2025-05-19 11:15
Второй президент Армении Роберт Кочарян в интервью ряду армянских СМИ прокомментировал мирный договор между Арменией и Азербайджаном, который планируют подписать власти РА. По словам Кочаряна, никакого мирного договора не будет, это будет документ о Пашиняне и о том, как тот продолжит свои политические перспективы.
-
2025-05-19 11:10
Новости Армении- NEWS.am представляет полное интервью второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-05-19 11:07
Второй президент Армении Роберт Кочарян, проанализировав кадры встреч премьер-министра Никола Пашиняна в Албании, пришел к выводу, что между главой правительства и лидерами Турции и Азербайджана сформировались отношения "господин-слуга". Об этом Кочарян заявил в интервью армянским СМИ.