Последние новости

4․676․836 դրամ՝ Հերոսների վերականգնողական քաղաքին

IDBank-ի և Իդրամի համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում օգոստոս ամսվա ընթացքում հավաքված ողջ գումարը՝ 4676836 դրամ, փոխանցվեց «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեբանական կենտրոնին։ Ծրագրի ավարտին ընկերությունները հայտարարեցին նաև հաջորդ շահառուի անունը։ Սեպտեմբեր ամսվա ընթացքում կուտակվող ամբողջ գումարն ուղղվելու է «4090» հիմնադրամին։

«4090» հիմնադրամը ստեղծվել է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ Հիմնադրամի նպատակն է տրամադրել կրթության հնարավորություն Ապրիլյան և 44-օրյա պատերազմների մասնակից այն հերոսներին, ովքեր, չնայած տարբեր խոչընդոտներին, գնում են իրենց երազանքի հետևից՝ դառնալով մեր հայրենիքի ապագայի կերտողները։

 «4090» հիմնադրամի տնօրեն Իրինա Փահլևանյանի խոսքով՝ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը շատ կարևոր է հիմնադրամի համար հատկապես նոր ուսումնական տարվա սկզբին, քանի որ նախորդ տարվա համեմատ այս տարվա շահառուների թիվը գրեթե կրկնապատկվել է, ու յուրաքանչյուր դրամ էական նշանակություն ունի։ Բացի այդ, մինչ օրս հիմնադրամի հիմնական բարերարները եղել են անհատները, իսկ այս նախաձեռնությունը համագործակցության լավ սինթեզ է, քանի որ կորպորատիվ գործընկերության հետևում կանգնած են հազարավոր մեր հայրենակիցները։

Հիմնադրամի նպատակը Հայրենիքի պաշտպաններին կրթավճարների տրամադրման, կրթական ծրագրերի իրականացման, հմտությունների բարձրացման և վերապատրաստումների իրականացումն է։

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ այսօր առավել, քան երբևէ կարևոր է հատկապես կրթության մեջ ներդրում անելը։

«4090 հիմնադրամի գործունեությունն այս առումով անչափ գնահատելի է, որովհետև այն կրթավճարներ է տրամադրում պատերազմով անցած մարդկանց, որոնց համար կրթությունը հայրենիքում ապրել շարունակելու գրավականն է այս պահին։ Ինչպես գիտեք, կրթությունը «Մի դրամի ուժը» նախաձեռնության առանցքային ուղղություններից է, բայց 4090-ին աջակցելը կրկնակի պարտավորեցնող ու հաճելի է, քանի որ հնարավորություն ունենք շնորհակալություն հայտնել հայրենիքի պաշտպաններին` չնայած բոլոր դժվարություններին իրենց ապագան մեր երկրի հետ կապելու համար։ Կարևոր է, որ պատերազմի միջով անցած մեր հայրենակիցները կարողանան ստանալ պատշաճ կրթություն և այդ ճանապարհին խոչընդոտների չհանդիպեն», - ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

IDBank-ն ու Իդրամը մեկ դրամ են փոխանցում «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը ամեն անգամ, երբ դուք վճարում եք կատարում ընկերությունների հարթակներով։ Idram&IDBank հավելվածով հնարավոր է վճարումներ կատարել շուրջ 12000 կետում, 900 առցանց խանութներում, ինչպես նաև համակարգում առկա 400+ ծառայությունների դիմաց։

«Մի դրամի ուժն» արդեն հատել է 95 մլն-ի սահմանը։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ОСКАНЯН: ПОСЛЕ ПАШИНЯНА ВСЕ БУДЕТ ГОТОВО, ЧТОБЫ ВОПРОС АРЦАХА БЫЛ ВКЛЮЧЕН В ПОВЕСТКУ ПЕРЕГОВОРОВ
    2025-06-26 15:43

    Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян заявил, что не намерен отклоняться от своей повестки и будет продолжать поднимать вопрос Нагорного Карабаха и права его народа на возвращение в свои дома. По его словам, события, происходящие в Армении, напрямую связаны с Карабахом и региональными процессами.

  • КУДА ВЕДУТ ПРОБЛЕМЫ В АРМЯНО-РОССИЙСКИХ ОТНОШЕНИЯХ? ЭКСПЕРТЫ О РЕАЛЬНЫХ УГРОЗАХ
    2025-06-26 15:43

    Каковы перспективы армяно-российских отношений, на самом ли деле между двумя странами союзницами нет проблем, как об этом заявляют высокопоставленные лица в Ереване и Москве, какие проблемы видят экспертные круги Армении и почему говорят о том, что арест Самвела Карапетяна – это демарш в адрес России? Эти и другие вопросы были обсуждены в ходе научной экспертной дискуссии “Перспективы армяно-российских отношений” в Ереване 25-го июня. Открывая дискуссию, заместитель директора Национального исследовательского института развития коммуникаций Валентина Комлева пригласила участников обсуждения высказать свое мнение по поводу многих вопросов повестки армяно-российских отношений. В свою очередь, директор Центра российских исследований ЕГУ, координатор Евразийского экспертного клуба, политический аналитик Арам Сафарян отметил, что экспертное сообщество должно быть очень активным, и важно доносить их голос до принимающих решения как в Ереване, так и в Москве.

  • Правила электронной торговли в ЕАЭС заработают к осени – министр
    2025-06-26 15:19

    Глава об электронной торговле в Таможенном кодексе Евразийского экономического союза (ЕАЭС) заработает к осени текущего года. Об этом сообщил журналистам министр по таможенному сотрудничеству Евразийской экономической комиссии (ЕЭК) Руслан Давыдов в кулуарах Евразийского экономического форума.

  • ЭТО ПОСЛАНИЕ КРУПНОМУ БИЗНЕСУ И ДИАСПОРЕ: ЭКС-ГЛАВА МИНЮСТА О ПРЕСЛЕДОВАНИИ КАРАПЕТЯНА
    2025-06-26 15:13

    Уголовное преследование бизнесмена Самвела Карапетяна и заявления властей Армении о возможной национализации принадлежащих ему активов подрывают доверие армянской диаспоры и создают неблагоприятную среду для инвестиций, заявил РИА Новости бывший министр юстиции Армении, член Верховного духовного совета Армянской апостольской церкви Геворг Даниелян.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ