Կարեն Քոչարյանն անվանել է խաղաղության պայմանագիր կնքելու Բաքվի շտապողականության պատճառը
Բաքուն փորձում է արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը, քանի որ հասկանում է, որ պատերազմից հետո Ուկրաինայում նոր աշխարհակարգ է ձևավորվելու, քարտեզների վերագծման գործընթաց կարող է սկսվել, այդ թվում՝ Հարավային Կովկասում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Նա պարզաբանեց, որ հենց այդ պատճառով են թուրքերն ու ադրբեջանցիները շտապում։
Փորձագետը նշեց, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախ հանդիպել է Շոյգուի հետ, ապա մեկնել ԱՄՆ։
«Այս ամենը խոսում է այն մասին, որ խաղաղ պայմանագրի թեման ձգձգվում է կամ աշխարհաքաղաքական ուժերը (Ռուսաստանը և Արևմուտքը) ցանկանում են, որ այն ձգվի, ինչի պատճառով էլ Փաշինյանը ձգձգում է, ինչը դուր չի գալիս մյուս կողմին՝ Ադրբեջանին։ Եթե մի քանի ամիս առաջ խաղաղության պայմանագրի կնքումը կարող էր ձեռնտու լինել բոլոր աշխարհաքաղաքական ուժերին, ապա այժմ նրանցից մի քանիսը, օրինակ՝ Ռուսաստանը, այնքան էլ գոհ չէ, քանի որ դա կհանգեցնի Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցության կտրուկ աճին։ Չեմ կարծում, որ Ռուսաստանին ձեռնտու է Հարավային Կովկասն ամբողջությամբ հանձնել Թուրքիային»,-ընդգծեց Քոչարյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 11:13
Верховный лидер Ирана Али Хаменеи анонсировал новую фазу военного конфликта с Израилем. Об этом он сообщил в своем аккаунте в социальной сети X.
-
2025-06-18 11:10
Иран в ходе ночной атаки обеспечил контроль над воздушным пространством Израиля. Об этом, ссылаясь на заявление Корпуса стражей исламской революции (КСИР), сообщает иранское информационное агентство IRNA.
-
2025-06-18 11:10
Бывший премьер-министр Армении Карен Карапетян выступил с заявлением, в котором выразил свою поддержку российскому предпринимателю, главе ГК "Ташир" Самвелу Карапетяну.
-
2025-06-18 10:50
Скульптура французского мастера Огюста Родена, которая исчезла из поля зрения публики почти на 120 лет и считалась копией, была продана на аукционе за 860 000 евро (984 000 долларов), сообщает CNN.