«Ժողովուրդ». ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ ՀՀ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԵՄ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատավորները դուրս են եկել ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դեմ, քանի որ, ըստ նրանց, հանձնաժողովը սև գիծ է քաշում իրենց մասնագիտական առաջխաղացման և կարիերայի վրա։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բարձրագույն դատական խորհուրդը 2022թ. օգոստոսի 5-ին որոշում էր կայացրել 10 դատավորի հանել առաջխաղացման և հակակոռուպցիոն մասնագիտացման թեկնածուների ցանկից՝ պատճառաբանելով, որ Հանրապետության նախագահը հուլիսի 22-ին և օգոստոսի 1-ին գրություններով առարկություններ է ներկայացրել:
Իսկ ովքե՞ր էին զրկվել Հակակոռուպցիոն դատարանում աշխատելու հնարավորությունից։ Նրանք Կարեն Գրիգորյանը և Ռիմա Առաքելյանն էին, որոնց անունները հանվել են հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից: Ինչպես նաև՝ դատավոր Նաիրա Ավետիսյանը և Սյուզաննա Վարդանյանը, որոնց անուններն էլ հանվել են հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնից:
Իսկ ինչո՞ւ էր նախագահը դեմ եղել, որ այս դատավորները կարողանային իրենց ցանկալի դատարանում դատավոր նշանակվել կամ աշխատել։ Բանն այն է, որ Հակակոռուպցիոն դատարանում աշխատելու համար կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դատավորների բարեվարքության մասով կարծիք է հայտնում։ Վերոնշյալ դատավորների մասով հանձնաժողովը բացասական կարծիք է հայտնել որոշ դեպքերում, ըստ ցուցակում ներկայացվածների, ոչ պրոֆեսիոնալիզմի դրսևորման արդյունքում, և այդ կարծիքի հիման վրա նախագահը մերժել էր բավարարել այս դատավորների՝ Հակակառուպցիոն դատարանում դատավոր նշանակելու դիմումները: Ու այժմ դատավորները ահազանգում են, որ չեն լռելու և դատի են տալու հանձնաժողովին, քանի որ այն օբյեկտիվորեն չի քննել, ավելին՝ իրենց կարիերայի վրա սև գիծ է քաշել»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 16:35
Иран призвал Армению и Азербайджан ускорить подписание мирного договора между двумя закавказскими республиками. С таким заявлением выступил министр иностранных дел Исламской Республики Аббас Арагчи, принимая 17 мая в Тегеране секретаря Совета безопасности Армении Армена Григоряна.
-
2025-05-19 15:42
Не думаю, что у нас будет альтернатива. Конечно, если нужно будет сформировать коалицию, чтобы избавиться от этой власти, то да, нужно ее сформировать. Об этом заявил в интервью ряду СМИ второй президент Республики Армения Роберт Кочарян, отвечая на вопрос, если в 2026 году Никол Пашинян не сформирует власть и ни одна из оппозиционных сил не сможет ее сформировать, будет ли возможным формирование коалиции с командой Сержа Саргсяна.
-
2025-05-19 15:41
Умер хореограф и артист балета Юрий Григорович, сообщил РИА Новости его помощник Александр Колесников.
-
2025-05-19 15:37
Директор школы в селе Мхчян Араратской области Армении Кахцрик Матевосян написала заявление об увольнении. Об этом сообщает NEWS.am со ссылкой на начальника управления образования администрации Араратской области Мартуна Манукяна.