Последние новости

Starmus VI․ Ազատության հրապարակը՝ գիտության և տեխնոլոգիաների ճամբար

STARMUS VI փառատոնի շրջանակներում` սեպտեմբերի 8֊11֊ը, Ազատության հրապարակում կկազմակերպվի Գիտության ճամբար, որը ամենահասանելի ձևաչափերով փոքրերին ու մեծերին կտա շատ ու շատ «ինչու» -ների և «ինչպես» -ների պատասխաններ։ Մեծ թեմատիկ տաղավարներով ոլորտի բազմաթիվ կազմակերպություններ այցելուներին կներկայացնեն գիտության նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները հետևյալ թեմաների շուրջ.

● Ֆիզիկա - Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

● Լազերային ֆիզիկա - Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ

● Դրոններ - Drone EduLab և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

● Ռոբոտաշինություն -, Robot Does Art, Robin the Robot և Այբ դպրոց

● Արհեստական ​​բանականություն - Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ

● ԱգրոՏեխ - Հայաստանի ազգային ագրարային համալսարան և Օպտիմում Էներջի

● Միջուկային էներգիա - Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ և Երևանի պետական համալսարան

● Հանրային առողջապահություն, կենսաբանություն և գենետիկա - Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ Հայաստանի Բիոինֆորմատիկայի ինստիտուտ, Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Հայ-Ռուսական համալսարան

● Հնէաբանություն - Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան

● Արևային էներգիա - Շտիգեն

● Կապույտ կանաչ մոլորակ - Հայաստանի Ամերիկյան Համալսարան

● Աստղադիտակներ - Explore Scientific և Space Shop 42

● Կենդանաբանություն և բուսաբանություն - ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոսֆերային հետազոտությունների կենտրոն, Ա.Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ

● Աջակցող տեխնոլոգիաներ - Qayltech, Oqni, Arm Bionics, Hi Bionic Hand

● Էլեկտրոնիկա - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան Engineering Kids - «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ

● Գիտության առևտրայնացում - Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոն

● Robotics Kids - Mindcenter և Lego Education

● Մարս - Arloopa

Ճամբարային 4 օրերից յուրաքանչյուրը ներառում է նաև դասախոսություններ և համերգային ծրագիր, որոնց վերաբերյալ ժամանակցույցը և այլ մանրամասները ներկայացված են ստորև.

Սեպտեմբերի 8

17:10 - 18:00 Մարատ Հայրապետյան 5 պատճառ` ինչու մինչ օրս մենք Մարսի վրա չենք RUS

18:00 - 18:30 Անի Աբրահամյան Ատոմային էներգետիկա ARM

18:30 - 19:00 Ռոքսանա Զախարյան Ինչ են պատմում գեները մեր մասին ARM

19:00 - 19:30 Լիզա

Կալտեննեգեր Երկրագնդի նման մոլորակներ ENG

Երաժշտություն 20:00

Katil Band

Ethno Colours

Montserrat Martí and Luis Santana

Vintage Caravane

Nemra

Սեպտեմբերի 9

17:30 - 18:00 Իվան Գաբրիելյան Դինոզավրերի ժամանակաշրջանի բույսերը Հայաստանում ARM

18:00 - 18:30 Արսեն Առաքելյան Կենսաինֆորմատիկան որպես ժամանակակից բժշկության գործիք ARM

18:30 - 19:00

Արամ Պապոյան/Միքայել Խանբեկյան

Լույսը և լուսային տեխնոլոգիաները հին օրերից առ այսօր ARM

19:00 - 19:30 Թոնի Ֆադել Թոնի Ֆադելի «Կառուցիր» գրքի մակագրում

Երաժշտություն 20:00

Street Lights

Adana

Lav Eli

SYZYGY

Սեպտեմբերի 10

17:30 - 18:00 Վահագն Գուրզադյան

Բնության օրենքների ստուգում արբանյակներով ARM

18:00 - 18:30 Արտեմ Ռ. Օհանով Բյուրեղային կառուցվածքի կանխատեսում. Երկրի էվոլյուցիայից մինչև գերհաղորդականություն սենյակային ջերմաստիճանում RUS

18:30 - 19:00 Ավետիկ Գրիգորյան Հայերի ներդրումը տիեզերական տեխնոլոգիաներում ARM

19:00 - 19:30 Մարկ Բոսլոու Աստերոիդների բախումը ENG

Երաժշտություն 20:00

ZRANGI

TMBATA

Tiezerk

Bambir

Սեպտեմբերի 11

17:30 - 18:00 Մարին Չկադուա Կենսամարդաբանություն`ոսկորների վրա գրված պատմություն ENG

18:00 - 18:30 Արթուր Հակոբյան Աստղերի Էվոլյուցիան ARM

18:30 - 19:00 Հրաչուհի-Մարի Պողոսյան Տիեզերք = ստեղծարարություն և նորարարություն ARM

19:00 - 19:30 Վլադիմիր Քեմուրջյան Մոլորակագնացի ստեղծման պատմությունը RUS

Երաժշտություն

Adios to California 20:00

ALTSIGHT БAND

MAD BLUES BAND

Tigran Jager

Kami Friends Project

STARMUS VI փառատոնի մասին

STARMUS փառատոնը մինչ այս անցկացվել է Թեներիֆեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), Նորվեգիայում, Շվեյցարիայում: Հայաստանում STARMUS VI գիտության և արվեստի փառատոնը անց է կացվելու «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է լինելու Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ Մարս 3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։

STARMUS աշխարհահռչակ փառատոնը կապված է Ստիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ, անցկացվում 2011 թվականից և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։

STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների մտածողների, գիտության մշակույթի ու արվեստի գործիչների միավորող հարթակ, որի շրջանակներում նրանք հանրության հետ կիսվում են իրենց գիտելիքներով, փորձով ու նորագույն հայտնագործություններով։ Նրանց միավորումը մեկ հարթակի շուրջ հնարավոր է դարձնում մեր ժամանակների խնդիրների վերհանումն ու լուծումների շուրջ քննարկումները։

Shamshyan.com

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЗАТУЛИН РАСКРЫЛ СУТЬ ИГРЫ АЛИЕВА И ПАШИНЯНА ПРОТИВ ИНТЕРЕСОВ РФ
    2025-07-05 17:07

    Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.

  • Эрдоган: Зангезурский коридор откроет возможности для всего региона
    2025-07-05 15:05

    Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».

  • «Конституция в оковах»: Акция АРФД у КС (Видео)
    2025-07-05 15:03

    Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.  

  • За "амбала" ответил: отец мэра Еревана проиграл в суде по резонансному делу об "опелях"
    2025-07-05 15:02

    Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ