ԱՄՆ-ն 2 մլն դոլար է հատկացրել ղարաբաղյան հակամարտության գոտում ականազերծման համար
ԱՄՆ-ն 2 մլն դոլար է հատկացրել ղարաբաղյան հակամարտության գոտում ականազերծման համար, հայտարարել է Պետդեպը։
«Տարածաշրջանային խաղաղությանն ու համագործակցությանն աջակցելու նպատակով Միացյալ Նահանգները ուրախ է հայտարարել 2020 թ. աշնանը Հարավային Կովկասում հայկական և ադրբեջանական ուժերի միջև ինտենսիվ մարտերից տուժած տարածքներում հումանիտար ականազերծման գործողությունների համար 2.000.000 դոլարի հատկացման մասին։ Հակամարտության գոտում ականները և չպայթած զինամթերքը շարունակում են սպանել և խեղել խաղաղ բնակիչներին, արգելափակել տնտեսական զարգացումը և խոչընդոտել տեղահանվածների անվտանգ վերադարձը:
Հաշվի առնելով 2021 թ. նոյեմբերին տրամադրված 500.000 դոլարը՝ ԱՄՆ նոր ֆինանսավորումը կշարունակի ամրապնդել ականազերծող կազմակերպությունների տեխնիկական ներուժը՝ մահաբեր ականների և չպայթած զինամթերքի վնասազերծման համար: Այդ ջանքերը չափազանց կարևոր դեր են խաղում մարդու անվտանգության ամրապնդման համար և տեղահանվածներին թույլ են տալիս վերադառնալ իրենց տները և անվտանգ կերպով վերականգնել իրենց կյանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 05:09
В первую очередь мы должны констатировать, что Азербайджану удалось создать международный консенсус по так называемому «Зангезурскому коридору». Об этом в беседе с Новости Армении – NEWS.am заявил научный сотрудник исследовательского центра «АПРИ Армения» востоковед Сергей МЕЛКОНЯН.
-
2025-07-16 05:00
Политическая сила бизнесмена Самвела Карапетяна может мобилизовать ту часть общества, которая разочарована как в действующей власти, так и в оппозиции. Об этом заявил в интервью Sputnik Армения политтехнолог Виген АКОПЯН.
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.