Արտակ Զաքարյանն ընդդիմությանն առաջարկեց անվտանգության ռազմավարություն մշակել
Եթե ընդդիմությանը չհաջողվի չեզոքացնել երեք սպառնալիքներից ամենակարևորը, այն է՝ ներքին սպառնալիքը, ապա մենք իրավացի ենք, երբ խոսում ենք պետության ոչնչացման գործընթացի մասին։ Այս մասին սեպտեմբերի 12-ին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների՝ «Հայաստանի իրական օրակարգ» խորագրով համատեղ քննարկման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Նրա խոսքով՝ ընդդիմությունն այսօր Հայաստանի առջև ծառացած անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու լիարժեք հնարավորություն ունի։
Նա արձանագրեց, որ այդ գործընթացում ընդդիմությանը դեռ չի հաջողվել մի շատ կարևոր բան՝ ներգրավել հնարավորինս մեծ թվով մարդկանց և ստանալ նրանց անմիջական աջակցությունը։
«Դա վճռորոշ առաքելություն է լինելու պետության գոյության տեսանկյունից»,- հավելեց նա։
Հայաստանի համար երկրորդ սպառնալիքը Զաքարյանը համարում է տարածաշրջանային մակարդակի սպառնալիքը. «Մեզ համար կարևոր է հասկանալ բոլոր այն գործընթացները, որոնք կարող են նոր սպառնալիքներ ստեղծել Հայաստանի համար։ Պետք է նկատի ունենալ ոչ միայն ռազմական կամ ֆիզիկական անվտանգությունը, այլև պարենային, հաղորդակցական, կրթական, ժողովրդագրական, արժեքային և հոգևոր անվտանգությունը։ Ի՞նչ են անում ներկայիս իշխանությունները. նրանք նպատակաուղղված ոչնչացնում են պետության գոյության իմաստային հենասյուները՝ ինքնուրույն պաշտպանվելու և միասնական գործելու կարողությունը։
Երրորդ մակարդակը գլոբալ սպառնալիքներն են, որոնք կապված են աշխարհում ուժերի հավասարակշռության փոփոխության հետ։ Ես առաջարկում եմ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններին խումբ ստեղծել՝ անվտանգության նոր ռազմավարություն մշակման համար, քանի որ ավելի վաղ իշխանությունների կողմից ընդունված անվտանգության ռազմավարությունը բանի պետք չէ»,- ընդգծեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 19:19
«Операция "Отбирать – модно", инициированная властью, приобретает всё более многообразные проявления, с помощью которых предпринимаются попытки как свести счёты с политическими оппонентами, так и использовать власть для обслуживания узкогрупповых интересов за счёт созданного другими», – заявил Тигран Абрамян.
-
2025-07-01 17:50
Спикер парламента Армении Ален Симонян считает, что настало время всерьез обсудить вопрос прекращения вещания российских телеканалов в армянском мультиплексе. Об этом он заявил в беседе с журналистами, комментируя ситуацию вокруг главы ГК "Ташир" Самвела Карапетяна и заявления о ее воздействии на армяно-российские отношения.
-
2025-07-01 17:45
Новые трансформаторы для строящейся линии электропередачи напряжением 400 кВ между Ираном и Арменией готовы и в ближайшее время будут доставлены в республику. Об этом сообщил министр территориального управления и инфраструктур Давид Худатян, выступая в парламенте.
-
2025-07-01 17:41
Азербайджанские СМИ сообщают о том, что в Баку обезврежены две ОПГ, в которых якобы участвовали граждане России.