Последние новости

ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԿՐԿԻՆ ԹԱՔՆՎԵԼ ՊՆ ԲՈՒՆԿԵՐՈՒՄ

Վերահսկում է ամենն ու ամենքին

Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը, որի տեքստի վրա այս օրերին աշխատում է ԱԳՆ հատուկ խումբը, կարող են խանգարել միայն համաշխարհային խոշոր խաղացողները։ Փաստաթղթի տեքստը նախատեսվում է ավարտել նոյեմբերի կեսերին, իսկ ստորագրումը, մի շարք տեղեկությունների համաձայն, տեղի կունենա մինչև տարեվերջ:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն օրերս մատնանշեց, որ այդ հարցում «շտապում են միայն Ադրբեջանը, Թուրքիան և Հայաստանի իշխանությունները»։ Նրա գնահատմամբ, ոչ միայն Մոսկվան, այլև Վաշինգտոնը շահագրգռված չեն Բաքվի պայմաններով շուտափույթ կարգավորմամբ, ինչի մասին վկայում է ԱՄՆ-ի կողմից Մինսկի խմբի նոր համանախագահի նշանակման փաստը:

Սարգսյանը հիշեցրեց, որ Անկարայի հետ հարաբերությունների կարգավորումն ուղղակիորեն կախված է Բաքվի պայմաններով «խաղաղության պայմանագրի» ստորագրումից, որից հետո, նրա կանխատեսումներով, ուժի մեջ կմտնի Հայաստանի Չորրորդ հանրապետության հռչակման սցենարը՝ Երրորդ հանրապետության հիմնարար փաստաթղթերից հրաժարվելու համար, որտեղ Ցեղասպանության միջազգային ճանաչումը նշված է որպես ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկը:

Չորրորդ հանրապետության ստեղծման մասին հռչակագրում այդ դրույթը չի լինի, իսկ Հիմնական օրենքի բարեփոխումը, որի վրա այսօր աշխատում է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած հանձնաժողովը, Հայաստանի Սահմանադրության նախաբանից կբացառի հղումն Անկախության հռչակագրին: Հայաստանը մտել է ճակատագրական և կարևոր փուլ, ուստի ներկա իրավիճակը որոշակի պարզաբանումների կարիք ունի։

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը Փաշինյանի հեռուստաալիքներից մեկի եթերում խորագույն զարմանք էր արտահայտում պետության շահերին դավաճանելու համար մահապատիժը վերականգնելու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի առաջարկի առնչությամբ։ Փաստաբանը վկայակոչում էր Դավթյանի փորձն ու մասնագիտական հատկանիշները՝ շարունակ հարցնելով, թե ինչո՞ւ է այդչափ բարձր որակավորում ունեցող իրավաբանը նման առաջարկ հնչեցնում իր պաշտոնաթողությունից հաշված օրեր առաջ։ Սիրունյանը կա՛մ տեղյակ չէ, կա՛մ ձևացնում է, թե չգիտի, որ Դավթյանն ասում է միայն այն, ինչ իրեն թելադրում է Փաշինյանը։

Լավ իմանալով, թե ով է սկզբնաղբյուրը, նախարար Կարեն Անդրեասյանը խոստացել է քննարկել գլխավոր դատախազի առաջարկը, որը բացահայտորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 24-րդ հոդվածին՝ «Կյանքի իրավունքը» վերնագրով։ 3-րդ կետում սևով սպիտակի վրա նշված է. «Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի»։ Նախքան բացառիկ պատժամիջոցի վերացումը՝ 1995թ. Սահմանադրության մեջ կար ձևակերպում, որտեղ նշված էր. «Մահապատիժը` մինչև դրա վերացումը, որպես բացառիկ պատժամիջոց, կարող է սահմանվել օրենքով` առանձնապես ծանր հանցագործությունների համար»:

Անդրեասյանը գլխավորում է Հիմնական օրենքի բարեփոխումների հանձնաժողովը, ուստի բացառված չէ, որ վերջնական խմբագրմամբ հանձնաժողովը կվերակենդանացնի բացառիկ պատժամիջոցն առանձնահատուկ դեպքերի համար։ Փաշինյանն այդպիսով հնարավորություն կստանա պետական շահերի դավաճանության մեջ մեղադրել քաղաքական հակառակորդներից յուրաքանչյուրին և դատապարտել մահապատժի։ Գլխավոր դատախազի պաշտոնում Դավթյանին փոխարինող տիկինը նույնքան հնազանդ է ռեժիմի պարագլխին, որքան արդարադատության նախարարը, իսկ հուլիսի 1-ից հետո, ինչպես նշեց Սիրունյանը, մեր երկրում մեղադրանքները ձևակերպում է ոչ թե քննիչը, այլ դատախազը:

Եթե վաղը Փաշինյանը որոշի, որ հայկական բանակում, ամերիկյանի օրինակով, պետք է զորանոցներ կառուցվեն սեռափոխների համար, ապա պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը անմիջապես հրապարակավ հանդես կգա նման առաջարկով։ Քչերն են պատկերացնում իշխանական համակարգում տիրող ռեալ իրավիճակը։ Փաշինյանը վերահսկում է ամենն ու ամենքին։ Նրան տեղեկացնում են նույնիսկ Հանրային հեռուստատեսությամբ Պետրոս Ղազարյանի հաղորդման հյուրերի մասին։ Նախարարի և մարզպետի հրապարակային ոչ մի ելույթ չի կարող տեղի ունենալ առանց բարձրագույն թույլտվության։

Փաշինյանը վերահսկում է բոլոր կառույցները. ուժայինից մինչև ֆինանսական։ Մոլորության մեջ են նրանք, ովքեր կարծում են, թե կառավարության ղեկավարը ժամանակ չունի համընդհանուր և տոտալ վերահսկողության համար։ Այդպես լինում է, երբ կառավարության ղեկավարը զբաղվում է գործով... Մեր դեպքն առանձնահատուկ է։

Տարածքային բջջի կուսակցական խորհրդի նախագահի ոչ մի ընտրություն չի անցել առանց Փաշինյանի անձնական վերահսկողության, նրա ցուցումով կուսակցության տարածքային ստորաբաժանումներում ընտրությունները վերահսկել է անձամբ պաշտպանության նախարարը: Սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակով ոչ մի առաջադրում չի եղել առանց Փաշինյանի հաստատման։ Լրատվամիջոցների և ֆեյքերի ֆաբրիկայի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է միասնական կենտրոնից, ռեժիմի պարագլուխը կարդում է բոլոր հրապարակումները և անձամբ շտկում զանգվածային գիտակցության վրա ազդելու քարոզչական քաղաքականությունը: Ի տարբերություն երկրորդ և երրորդ նախագահների՝ Փաշինյանն անձամբ է զբաղվում քարոզչությամբ…

Մեծ դավաճանության երկրորդ փուլը

«Խաղաղության պայմանագրի» ստորագրման նախապատրաստական փուլում զանգվածային գիտակցության վրա ճնշումն ավելանալու է, մինչև տարեվերջ հայ հասարակությունը պետք է հասնի հիմնավորապես լվացած ուղեղով ու «խաղաղության դարաշրջանի» գալուստի նկատմամբ հավատով։ Իսկ նրանց համար, ովքեր կբողոքեն ռեժիմի պարագլխի դավաճանական ծրագրերի դեմ, Քր.օր.-ում հոդված կմտցնեն պետական շահերին դավաճանության համար բացառիկ պատժամիջոցի մասին, հետո մեղադրանքներ կսարքեն ու մահապատժի կդատապարտեն «ժողովրդի թշնամիներին»: Մի՞թե «ժողովրդի բարեկամները» կարող են բողոքել «խաղաղության դարաշրջանի» դեմ։ Նման բան կարող են անել միայն պետական շահերի «դավաճանները»։

Նրանց, ովքեր կհամարեն, թե ասված ամենը տողերիս հեղինակի երևակայության արգասիքն է, խորհուրդ եմ տալիս շտապ իջնել երկնքից. սեպտեմբերի 8-ի երեկոյան Օպերայի և բալետի թատրոնի հրապարակից ոստիկանները բերման են ենթարկել (ձեռքերը ոլորելով) երիտասարդների՝ հայրենասիրական երգեր երգելու և «Հայեր, արթնացե՛ք, Արցախը մե՛րն է» վանկարկումների համար։

Մեկ դար էլ չի բոլորել այն ժամանակներից, երբ հայտնի զորավարները, բժիշկներն ու ղեկավար աշխատողները ՆԳԺԿ պետ Նիկոլայ Իվանովիչ Եժովի թելադրանքով հլու-հնազանդ ցուցմունքներ էին գրում, թե ինչպես են անձամբ մահափորձ ծրագրել Ստալինի դեմ և, որպես Ճապոնիայի լրտեսներ՝ ցանկացել թունել փորել Մոսկվայից մինչև Տոկիո։ Պատմության չափանիշներով դա երեկ էր։ 44-օրյա պատերազմից հետո ռեժիմը Փաշինյանի դեմ մահափորձի մեղադրանք է ներկայացրել 4 անձի։ Կապիտուլյանտը նպատակաուղղված վերակենդանացնում է ստալինյան բռնաճնշումները՝ երկրում սերմանելով վախի մթնոլորտ, և դա ունի իր պատճառները։

Օրակարգում մեծ դավաճանության 2-րդ փուլն է, Բայց այս անգամ Փաշինյանը չի ցանկանում թաքնվել ՊՆ բունկերում, ինչպես 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ Նա ուզում է ապահովագրել իրեն «խաղաղության պայմանագրի» ստորագրման հետևանքներից։ Նա հիշում է, թե ինչ էր կատարվում երկրում եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի ձերբակալությունն ու մեղադրանքների առաջադրումը նրա նախորդին՝ Ջալալ Հարությունյանին, ինքնին խոսուն են։ Բոլոր ձերբակալությունները՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովից մինչև պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյան և Արզումանյան, ղեկավարել է անձամբ Փաշինյանը։ Առանց նրա սանկցիայի ոչ մեկին չի կարելի մեղադրել ու կալանավորել։ Բռնաճնշումները ռեժիմի պարագլխի գլխավոր նպատակն են «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը նախապատրաստվելիս. ստորագրման պահին բոլոր նրանք, ովքեր ունակ են դիմադրել կապիտուլյանտի դավաճանական ծրագրերին, արդեն բանտախցում կլինեն…

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • В СВЯЗИ С ОБОСТРЕНИЕМ КОНФРОНТАЦИИ ВСПОМНИЛИ ТРЕТЬЕГО ПРЕЗИДЕНТА…
    2025-06-17 09:22

    Дата 20 июня связана не только с проведением досрочных выборов 2021 г. В тот день в 2023 г. Пашинян пришел на заседание Следственной комиссии парламента по изучению обстоятельств 44-дневной войны под председательством Андраника Кочаряна и помимо прочего коснулся персоны первого президента Левона Тер-Петросяна. Напомню, что в ходе акций, последовавших за президентскими выборами 19 февраля 2008 г., Пашиняна неоднократно видели среди завсегдатаев палаточного городка на площади, прилегающей к Театру оперы и балета, где он кричал во всю глотку: "Ле-вон! Ле-вон! Ле-вон!".

  • В ДЕНЬ ПОДПИСАНИЯ "ШУШИНСКОЙ ДЕКЛАРАЦИИ" ПАШИНЯН НОСИЛСЯ ПО СЮНИКУ С МОЛОТКОМ В РУКАХ
    2025-06-14 10:44

    Азербайджано-турецкие командно-штабные учения "Нерушимое братство"-2025 и тактические учения "Кемаль Ататюрк"-2025 в Нахиджеване приурочены к 4 годовщине подписания так называемой "Шушинской декларации" (15 июня 2021 г.), которая зафиксировала становление азербайджано-турецкого военного альянса на основе концепции "Одна нация, два государства". Согласно декларации, оба государства договорились о военной помощи друг другу в случае угрозы суверенитету, безопасности и территориальной целостности. Учения начались 12 июня и продлятся по 19 июня (первый этап), вооруженные силы обеих стран задействовали тяжелую боевую технику наступательного характера в виде танковых колонн, а также военную авиацию, артиллерию и системы ПВО.

  • ЭТО ВЫ "НЕ УБИВАЛИ"?!
    2025-06-14 09:52

    "Мы не убивали!", - повторяют представители правящей верхушки, апеллируя к политическим убийствам прошлого века. Экс-секретарь Совбеза Республики Арцах Самвел Бабаян не так давно подтвердил верность главарю режима обращением к начальнику СК Артуру Погосяну по поводу убийства 10 декабря 1998 г. замминистра обороны Ваграма Хорхоруни. До этого Бабаян озвучил сведения о телефонном звонке Жирайра Сефиляна сразу после теракта в парламенте 27 октября 1999 г.

  • ПОЛИТИКА НИЖЕ ПОЯСА, или ДЕЛО О ТУШЕНКЕ-2…
    2025-06-13 09:37

    Все началось с Овика Агазаряна, которого легко можно было выдворить из ГД за разглашение секретных данных, которыми Пашинян поделился с фракцией большинства. Для этого вовсе не обязательно было самому Пашиняну сначала изучить содержание телефона Агазаряна, а потом сделать всеобщим достоянием детали его интимной переписки. Разглашение интимных подробностей не стихло даже в те дни, когда Агазарян хоронил жену.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ