Արցախի նախագահը Հանրային խորհուրդ ստեղծելու մասին հրամանագիր է ստորագրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 12-ին ստորագրել է հրամանագիր Հանրային խորհուրդ ստեղծելու մասին՝ հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։
Խորհուրդը խորհրդակցական մարմին է, որի բոլոր անդամներն ընդգրկվելու են կամավորության սկզբունքով՝ հասարակական հիմունքներով: Համաձայն հրամանագրի՝ հաստատվել է Խորհրդի կանոնադրությունը, և նշանակվել են 8 անդամներ, որոնք Խորհրդի կանոնադրությամբ նախատեսված ժամկետներում կազմակերպելու են կառույցի մյուս 17 անդամների ընտրության գործընթացը:
Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև Արցախի Հանրապետության գործող Նախագահի լիազորությունների ավարտը:
A1Plus.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».