CHW. Ադրբեջանը Նախիջևանում 108 հայկական եկեղեցիներ ու գերեզմանատներ է ավերել
Caucasus Heritage Watch, CHW՝ «Կովկասյան ժառանգության մոնիթորինգ» պլատֆորմը հրապարակել է հետազոտություն, որը վկայում է, որ Ադրբեջանը 1997-2011 թվականներին Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում ամբողջությամբ ավերել է առնվազն 108 հայկական վանք, եկեղեցի և գերեզմանատուն:
CHW-ն օգտագործել է բարձր թողունակությամբ արբանյակային պատկերներ՝ հայկական մշակութային ժառանգության օբյեկտների ճակատագիրը վավերագրելու համար:
Այս թիվը ներկայացնում է հայկական մշակութային ժառանգության 98 տոկոսը, որը հետազոտողները կարողացել են բացահայտել։ Այս գտածոներն առաջին անգամ ներկայացնում են համոզիչ ապացույցներ, որ հայկական մշակույթի հետքերի լուռ ու համակարգված ջնջումը Ադրբեջանի ներքին էթնիկ քաղաքականության բնորոշ գիծն է եղել։
«Հիմքեր կան վախենալու, որ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը սպառնում է նաև Լեռնային Ղարաբաղին։ CHW-ն արդեն փաստագրել է 6 հաստատված ավերածություններ, 7 հաստատված վնասներ և 17 սպառնալիքի տակ գտնվող օբյեկտներ՝ 2020 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում երկրորդ պատերազմի սկսվելուց հետո։
Այս կայքը և CHW-ի հատուկ զեկույցը իրենցից ներկայացնում են Նախիջևանի բոլոր հայկական վանքերի, եկեղեցիների և գերեզմանատների առաջին համակարգված գնահատականը, որոնք գոյություն են ունեցել դեռևս խորհրդային ժամանակաշրջանի վերջում: «Մեր աշխատանքը հիմնված է 1970-ական և 1980-ական թվականների ամերիկյան գաղտնազերծված արբանյակային պատկերների, 1930-1990 թվականներին խորհրդային տեղագրողների կողմից ստեղծված մանրամասն քարտեզների և ժամանակակից կոմերցիոն արբանյակային պատկերների վրա՝ պատմական, ճարտարապետական և եկեղեցական նշանակության հուշարձանները, այդ թվում՝ հազարավոր տապանաքարերով գերեզմանատները գտնելու և գնահատելու համար»,- նշում են զեկույցի հեղինակները։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».
-
2025-06-03 19:39
Фальсификация доказательств, манипулирование расследованиями и препятствование правосудию составляют неотъемлемую часть государственной политики Азербайджана. Об этом говорится в официальном заявлении Центрального офиса Ай Дата Бюро АРФ <Дашнакцутюн>.