Последние новости

Ադրբեջանը Հայաստանի սահմանագծով հարվածներ է հասցնում, կիրառում է նաև ԱԹՍ-ներ

06.00

Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հարձակումների մասին տեղեկություններով և կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«Ինչպես մենք վաղուց արդեն հստակեցրել ենք, հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն»,- ասվում է Բլինկենի հայտարարության մեջ:

05.51

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկվող ագրեսիայի առնչությամբ: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ տեղի ունեցող գործողությունների հետ կապված որոշում է կայացվել պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանը միջազգային հանրության համարժեք արձագանքի հույս է հայտնել:

Էնթոնի Բլինքենն ամերիկյան կողմի խոր մտահոգությունն է արտահայտել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և անթույլատրելի համարել իրադրության հետագա լարումը: Նա ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել ջանքեր գործադրել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:

05.45

Ժամը 05.00-ի դրությամբ հակառակորդը շարունակում է մի քանի ուղղությունով կիրառել հրետանի, ականետներ, ԱԹՍ–ներ ՊՆ

05.41

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին տեղեկացրել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին, NEWS.am-ին տեղեակցնում են Արտագին գործերի նախարարությունից։

05.16

Ադրբեջանական կողմի կրակոցներից Ճակատենում շտապօգնության բրիգադը չի վնասվել, NEWS.am-ին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։

«Այս պահի դրությամբ քաղաքացիական անձանց շրջանում տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել: Նշենք, որ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված առողջապահության համակարգը պատրաստվածության բարձր աստիճանի է բերվել»,– ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում։

0508

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Ալբերտ Բաղդադյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին և ներկայացրել ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում ստեղծված իրադրությունը, NEWS.am-ին տեղեկացնում են ՊՆ–ից։

04.59

Ունենք ապացույցներ, որ Ադրբեջանի զինուժը կանխամտածված կերպով թիրախավորում է քաղաքացիական ենթակառուցվածքները, մարդկանց տները հրետակոծվում են, այրվում են, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։

«Առնվազն մեր տեղեկությունները հաստատում են, որ թիրախավորել են շտապօգնության ավտոմեքենան, հետևանքների մասին չունենք տեղեկություն, որ հարվածել են կամ վնասել են, առնվազն թիրախավորման վերաբերյալ ունենք ապացույցներ»,– ասաց Քրիստիննե Գրիգորյանը։

04.39

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ կեսգիշերից սկսված ագրեսիվ գործողություններին հակազդելուն ուղղված հետագա քայլերը:

Որոշում է կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

04.33

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերում իրավիճակը շարունակում է լարված մնալ, հակառակորդը կրակում է Սոթք, Կութ, Նորաբակ գյուղերի ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը` նշելով, որ գյուղի բնակչության մեծ մասն արդեն տարհանվել է:

«Ահավոր վիճակ է, սնարյանդներն ընկնում են, ավերածություններ կան, բայց չգիտենք` որտեղ, ինչքան, Սոթքի զորամասի ուղղությամբ են կրակել, ասում են` այնտեղ էլ են վնասներ հասցրել: Գյուղում ջահելներն են մնացել, առավոտյան կտեսնենք` ինչ ավերածություններ են եղել»,- ասաց նա:

04.20

Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է իրադրությունը սահմանին ժամը 04.00-ի դրությամբ։ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը Արամ Թորոսյանը հայտարարեց, որ իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ լարված մնալ։

«Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված շարունակում է չթուլացող ինտենսիվությամբ։ Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ–ներ և խոշոր տրամաչափի զինատեսակներ։ Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ, դիրքային մարտերը շարունակվում են»,– ասաց նա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ