Արման ԹԱԹՈՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ՆԱԵՎ ԱՅՆ ՎԱՅՐԵՐԻՑ ԵՆ, ՈՐՏԵՂ ՆԵՐԽՈՒԺԵԼ ԷԻՆ 2021Թ. ՄԱՅԻՍԻՑ
Ադրբեջանական հարձակումները ՀՀ խաղաղ բնակավայրերի նկատմամբ նաև ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած վայրերից են. Այսինքն` Սյունիքի ու Գեղարքունիքի այն վայրերից, ճսնապարհներից, որտեղ ներխուժել էին ու անօրինական տեղակայվել 2021թ. մայիսից: Այս մասին հյտարարել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
Նա նաև նշել է. «Օրինակ` նշանառու հարձակման տակ են Գեղարքունիքի մարզի Սոթք, Նորաբակ, Կութ գյուղերը` դպրոցներից մինչև խաղաղ բնակիչների տներ:
Սյունիքում խաղաղ բնակավայրերը հարձակման են ենթարկում, կրակում են ինչպես Սյունիքի Կապան-Ճակատեն ճանապարհին, գյուղերի հարևանությամբ, այնպես էլ Սև լճի տարածք ներխուժած ու անօրինական տեղակայված ադրբեջանական դիրքերից:
Մշտապես եմ ասել, որ ինքնին ադրբեջանական զինված տեղակայումները ՀՀ գյուղերի հարևանությամբ կամ ճանապարհներին հանցավոր է, դա արդեն իսկ իրական սպառնալիք է մարդկանց կյանքին ու անվտանգությանը, բնակավայրերին, մեր ողջ երկրին:
Երեկվանից սկիզբ առած հարձակումները ադրբեջանական իշխանության հայատյացության ու թշնամանքի քաղաքականության բնական շարունակությունն են: Այդքան ապացուցել եմ, որ դա չի դադարելու, քանի որ Ադրբեջանում սեփական իշխանությունը պահպանելու միջոց է:
Հ.Գ. նկարներում Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ավերածություններն են:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 16:25
Небольшая группировка, забыв армянскую историю, тысячелетнюю историю Армянской церкви, напала на Армянскую церковь, армянский народ.
-
2025-06-17 15:39
Заседание дела по признанной не соответствующей Конституции статье отложено.
-
2025-06-17 15:36
Спикер парламента Армении Ален Симонян подтвердил ожидающийся визит премьера Никола Пашиняна в Турцию по приглашению турецкого коллеги Реджепа Эрдогана, назвав его "историческим".
-
2025-06-17 15:32
Россия в настоящее время видит как минимум нежелание Израиля выходить на мирный трек урегулирования конфликта с Ираном и обращаться за посредничеством в этом вопросе. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.