Պեսկով․ Պուտինը ջանքեր է գործադրում Հայաստանի սահմանին լարվածությունը թուլացնելու համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ջանքեր է գործադրում Հայաստանի սահմանին լարվածությունը թուլացնելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դժվար է գերագնահատել Ռուսաստանի Դաշնության դերը, անձամբ Պուտինի դերը: Բնականաբար, նախագահը գործադրում է բոլոր ջանքերը սահմանին իրավիճակի դեէսկալացիայի համար: Այդ ջանքերը շարունակվում են»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
Նրա խոսքով` Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հեռախոսազրույցի հիմքով լուրջ փորձագիտական աշխատանք է
«Այսօր երեկոյան հեռախոսազրույց է եղել Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, քննարկվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, տեղի ունեցած զրույցին համահունչ այժմ փորձագիտական մակարդակով ինտենսիվ աշխատանք է տարվում։ Ավելին չեմ կարող ասել։ Երբ մենք ստանանք այս աշխատանքի արդյունքները, մենք ձեզ կտեղեկացնենք»,- ասել է Պեսկովը:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հնարավոր դերին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի դեէսկալացիայի հարցում, ապա ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ աշխատանքներ են ընթանում։ Միաժամանակ նա որևէ կոնկրետ բան չի ցանկացել հայտնել։
Նշենք, որ իրավիճակի սրումից հետո, գիշերը ՀՀ վարչապետի գլխավորությամբ անվտանգության խորհրդի նիստ է կայացել, որի ընթացում որոշվել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 05:31
Правительство Армении не приняло основные предложения карабахцев по жилищной программе, сообщает Совет по защите прав арцахцев.
-
2025-06-06 05:27
Верховный лидер Ирана Аятолла Сейед Али Хаменеи заявил, что мусульманские страны должны прекратить всякую помощь Израилю и помешать ему «совершать дальнейшие жестокие действия против палестинцев в секторе Газа», сообщает Mehr.
-
2025-06-06 05:23
Президент США Дональд Трамп и богатейший человек в мире, предприниматель Илон Маск начали критиковать друг друга из-за неоднозначного налогового проекта американского лидера.
-
2025-06-06 05:20
Мои полномочия на посту исполнительного директора Всеармянского фонда «Айастан» завершились в связи с переходом на дипломатическую службу. Об этом написал на своей странице в Facebook Айкак Аршамян.