Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆ․ ԱԺ ԻՇԽՈՂ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ՆՊԱՏԱԿԸ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՑ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԿՈՐԶԵԼՆ ԷՐ
ԱԺ իշխող խմբակցության միակ նպատակը ընդդիմադիր խմբակցություններից քվեարկություն կորզելն էր, դա հերթական արյունոտ շոուն էր։ Լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմից ընդունված հայտարարությանը։
Մամիջանյանի խոսքով` իրենց հայտարարության մեջ մասնավորապես ներկայացված էր, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծումը և հայ–ադրբեջանական բանակցային գործընթացը պետք է դիտարկել փաթեթային տրամաբանության մեջ, քանի որ այդ երկու հիմնախնդիրների տարանջատումը հղի է Արցախի և Հայաստանի համար գոյաբանական անդառնալի խնդիրներով։
«Իշխող խմբակցության կողմից առաջարկվել է ներառել մեր առաջարկների մի մասը, որը չէր ներառում ողջ աղը, հետագա բանակցային գործընթացի վերաբերյալ իմաստ պարունակող կարևորագույն կետերը»,–ասաց նա։
Մամիջանյանը տարակուսանք հայտնեց, որ եթե իրենց առաջարկը լավն էր և բխում էր Հայաստանի շահերից, ինչն է պատճառը, որ դրանք չեն ներառվել հայտարարության տեքստի մեջ։
«Այն, ինչը նրանք մեր զինվորների արյան վրա կազմակերպել էին այս դահլիճում, հերթական արյունոտ շոուն էր։ Իշխող խունտայի շահերից բացարձակ չէր բխում ստանալ հայամետ, Հայաստանի շահերից բխող, Արցախի համար դրական հետևանքներ պարունակող հայտարարություն։ Իրենց միակ խնդիրը մեզնից քվեարկություն կորզելն էր »,–ասաց Մամաջանյանը։
Նշենք, որ այսօր ԱԺ–ում իշխանական և ընդդիմադիր ուժերը, երկրում ստեղծված պատերազմական իրավիճակով պայմանավորված պետք է հայտարարություններով հանդես գային, սակայն ներկայացվեց միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հայտարարությունը, որն էլ և ընդունվեց։
Իշխանական խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, որը նաև նախագծի համահեղինակն էր, հայտարարեց, որ ընդդիմադիր ուժերի հետ միասնական որոշման հանգել չի հաջողվել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 13:10
Спикер Палаты представителей Республики Кипр Анита Димитриу считает, что в 2025 году подобные проявления азербайджанской стороны, как фиктивный суд над армянскими заключенными, совершенно неприемлемы.
-
2025-05-19 13:08
Бывший государственный министр Арцаха Артак Бегларян сообщил, что в сотрудничестве с омбудсменом Республики Арцах Гегамом Степаняном и Союзом «Арцах» ведётся сбор данных о жилых домах и квартирах, разрушенных или присвоенных (фактически занятых другими лицами) властями Азербайджана на оккупированных территориях Арцаха. Сбор данных осуществляется в целях подготовки к международным правовым процессам.
-
2025-05-19 13:03
Я не в курсе подобных переговоров, впервые слышу об этом. Об этом заявил в интервью ряду СМИ второй президент Республики Армения Роберт Кочарян, касаясь того, что, согласно разоблачениям WikiLeaks, зять Сержа Саргсяна во время встречи с послом США заверил, что газопровод Иран-Армения не станет транзитным.
-
2025-05-19 12:58
Министр иностранных дел России Сергей Лавров 21 мая с официальным визитом прибудет в Армению.