Последние новости

ԱՌՆՎԱԶՆ 49 ԶՈՀ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՄՈՏԵՑՆԵԼ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Նիկոլը ելույթ ունեցավ խորհրդարանում։ Դատարկ բլբլոցի հերթական փաթեթը... Թե՛ նախկին, թե՛ նոր կորուստների գլխավոր պատասխանատուն և գլխավոր մեղավորը հանդիսացող մարդու հերթական սոլո-շոուն։

Ի՞ՆՉ ԱՍԱՑ ՆԻԿՈԼԸ, ԵԹԵ ՄԻ ԿՈՂՄ ԴՆԵՆՔ ԲԼԲԼՈՑԸ։ Այս գիշեր սահմանին 49 զոհ ունենք, և դա վերջնական թիվը չէ, հաղորդեց նա։ Նաև ասաց, թե պաշտպանունակության բարձրացման առումով շատ բան է արվում, մասնավորապես, մշակել են զինվորականների աշխատավարձերի բարձրացման ծրագիր։

Գլխավոր. Փաշինյանը թվարկեց Բաքվի հավակնությունները, որոնք առանց այդ էլ շատ լավ հայտնի են մեզ։ Դա Արցախի ճանաչումն է Ադրբեջանի կազմում, արտատարածքային միջանցքների տրամադրումը դեպի Թուրքիա, «անկլավների» հանձնումը, Արցախի Պաշտպանության բանակի և Հայաստանի ԶՈՒ-ի զինաթափումը, Լաչինի միջանցքով Արցախ այցելությունների սահմանափակումը պաշտոնական անձանց համար... Բարեխղճորեն թվարկեց Փաշինյանը Բաքվի նպատակները. դատելով ամենից՝ ճառը պատրաստելու համար բավարար ժամանակ ունեցել էր։ Ալիևի ակնհայտ նպատակները, որոնց մասին ՔՊ-ականները նախկինում ջանում էին լռել։

Բնավ փաստ չէ, որ եթե Հայաստանն ընդունի այդ բոլոր պահանջները, Ալիևը կանգ կառնի, այլ ոչ թե կպահանջի Երևանը, այնուհետ ասաց Փաշինյանը։ Բայց տեղնուտեղն էլ հավելեց. այդ ամենը չի նշանակում, թե «խաղաղության օրակարգը» ձախողվել է։ Ամենևի՛ն. հայտարարեց Փաշինյանը՝ պնդելով, թե իրավացի էր, երբ օրերս Վլադիվոստոկում ասում էր, որ «բոլորն էլ խաղաղություն են ուզում, բայց խաղաղություն ասելով՝ հասկանում են դրա մասին իրենց պատկերացումը»: Եվ ընդգծեց. պետք է շարունակել «խաղաղության օրակարգը» և «մոտեցնել պատկերացումները»։ Մոտեցնել պատկերացումները

Միջազգային բազմաթիվ կառույցներ միջամտել են իրավիճակին՝ հետագա ահագնացումը կանխելու նպատակով։ Ռուսական կողմը հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել դադարեցնելու ռազմական գործողությունները, պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե «գործողությունն» ավարտված է, և Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ, թեև նոր դիրքեր են գրավել սահմանամերձ գոտում ...

Գուցեև այս անգամ Բաքվին դա չհաջողվի։ Բայց Ալիևը փորձելու է կրկին ու կրկին, որսալու է հարմար պահերը։ Ինչո՞ւ: Որովհետև գիտի. Հայաստանում կառավարում է մի իշխանություն, որը միշտ հնարավորություն կգտնի արդարացնելու ադրբեջանական ագրեսիան և գնալու հերթական զիջումներին՝ «մոտեցնելով պատկերացումները»։ Որովհետև Բաքվում գիտեն, որ ՔՊ-ում կա Արսեն Թորոսյան, որն այսօր արդարացնում է Արցախի հանձնումն Ադրբեջանին, իսկ վաղը նույնքան հեշտությամբ կասի, թե հնարավորություն չկա և չի եղել «միջանցք» չտրամադրելու Ադրբեջանին։

Քանի դեռ Հայաստանում իշխանության ղեկին «Քաղաքացիական պայմանագիրն» է, ոչ մի «խաղաղության դարաշրջան» չի լինի։ Ալիևը կպահանջի նորանոր զիջումներ և ուրախությամբ կշփի ափերը։ Այո, համաշխարհային հանրությունը, դրա առանձին սուբյեկտներ կնպաստեն ապաահագնացմանը, բայց ինչ-որ պահի դա կարող է բավարար չլինել։

Այնպես որ ողջամիտ և իրողությունների հարցում իրենց հաշիվ տվող մարդկանց համար ամեն ինչ պարզ է շատ վաղուց. կա՛մ Հայաստանը չունի Նիկոլ, կա՛մ չունի ապագա։ Ահա այսպիսի ոչ այնքան լայն ընտրություն...

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • К ИСТОРИЧЕСКОМУ ВИЗИТУ В ТУРЦИЮ НИКОЛА ВОВАЕВИЧА ПАШИНЯНА
    2025-06-18 09:35

    Официально подтверждено: Никол Воваевич совершит визит в Турцию. В гости к Эрдогану, по приглашению последнего. Правда, на момент написания статьи еще не был уточнен статус визита: государственный, официальный или рабочий. Но разве это важно, какие формальности между своими?

  • «ПОДВИГ» ПРЕМЬЕРА ПАШИНЯНА
    2025-06-17 09:29

    Ирано-израильский конфликт отбросил на задний план все другие информационные потоки. Некоторые были примечательны. В частности, заявления премьер-министра Армении Никола Пашиняна в ходе панельной дискуссии на тему «Используя момент для построения долгосрочного партнерства с соседями» на саммите GLOBSEC 2025 в Праге.

  • ТЕХНОЛОГИИ РЕШАЮТ ВСЕ
    2025-06-16 09:08

    Что показали военные действия между Израилем и Ираном? В первую очередь несомненное преимущество в технологиях одной страны над другой. Настолько существен сегодня этот фактор, что отходят в сторону такие компоненты, как территория страны, количество населения, патриотизм населения, храбрость командования… Все отходит на второй план.

  • КОГДА РУЛЯТ «ХРАБРЫЕ НАЗАРЫ»
    2025-06-14 09:55

    Начинал Дональд Трамп бодро. С энтузиазмом, пожалуй, не уступающим энтузиазму Пашиняна в 2018-ом. На этой волне Трампу даже удалось на некоторое время прекратить огонь в Газе и наладить определенный американо-российский диалог, но к конкретным позитивным результатам по деэскалации в конфликтных регионах это пока не привело. Более того, видим, что многие планы Трампа не только не реализованы, но в определенной степени привели к эскалации ситуации.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ