Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ․ ԱԼԻԵՎԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՌԵԱԼ ՃՆՇՈՒՄ ԳԱԼԻՍ Է ԲԱՑԱՌԱՊԵՍ ԱՄՆ-ԻՑ ԵՎ ՄԻ ՓՈՔՐ ԷԼ ԻՐԱՆԻՑ
Պետդեպի և Սպիտակ տան հայտարարություններն առավել հասցեական են, տողատակերն ավելի հստակ։ Ալիևին հասկացնել են տալիս, որ ԼՂ խնդիրն ԱՄՆ-ում դեռ լուծված չեն համարում, և գիտեն թե ով է ռազմական գործողությունների նախաձեռնողը։ Այս ամենը բնականաբար չի արվում մեր սիրուն աչքերի կամ փայլուն դիվանագիտության համար։ ԱՄՆ-ն ունի իր տարածաշրջանային շահերը, դեմոկրատական վարչակազմն՝ իրենը։ Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը.
«Ամենից զատ, ԱՄՆ-ին դուր չի գալիս Ալիևի անադեկվատ պահվածքն ու հայտարարություններն ուղղված Մինսկի խմբին և մասնավորապես ԱՄՆ համանախագահությանը։ Ամերիկացիները Ալիևին բացատրում են, որ նա չէ որոշողը, թե ինչպիսինը պետք է լինի ՄԽ ապագան։
ԱՄՆ նախագահն ամեն առավոտյան, (բառիս բուն իմաստով) ստանում է հետախուզակական տասնյակ գործակալությունների տեղեկություններն ու վերլուծականներն աշխարհի ամենատարբեր ծայրերից ամերիկյան հետաքրքրությունների շրջանակներում։ Այսինքն, որևէ պետության որևէ զինվորական մեքենա աննկատ չի կարող հատել այլ պետության սահմանը։ Այնպես որ խաբելն անիմաստ է, ԱՄՆ-ն ավելի շատ հատուկ ծառայությունների աշխատակիցներ ունի քան Ադրբեջանը բնակչություն, հետևաբար ալիևյան տեղեկատվական դիվերսիաները գերտերությունների համար չեն։
Ինչ վերաբերում է հեռախոսային խոսակցություններին, ապա փորձը ցույց է տալիս, որ հանրային դիվանագիտական ձևակերպումները սովորաբար առավել մեղմ կարող են լինել, քան հեռախոսային խոսակցության սղագրությունը։
Խորհրդանշական է այն, որ ամերիկացիները համանախագահ են նշանակում, գիտակցելով, որ մյուս կողմի համանախագահը Ռուսաստանն է, այսինքն պատրաստ են նաև համագործակցել Ռուսաստանի հետ։
Այստեղ կարևոր է Հայաստանի դիրքորոշումը ՄԽ հարցում։ Եթե Հայաստանն էլ է Ադրբեջանի օրինակով ուզում թաղել ՄԽ-ն, նշանակում է այդ գործը կրկնակի հեշտանում է։
Ինչ վերաբերում է Թեհրանին, ապա Իրանի հայտարարություններն էլ բնականաբար անհանգստացնում են Ալիևին և չեմ բացառում, որ Նախիջևանի ուղղությունից գործողություններ չանելը կարող է պայմանավորված լինել հենց դրանով»,- գրել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 14:24
У меня очень тесные рабочие отношения, основанные на взаимном доверии, с президентом и руководителем Правительства России. Об этом заявил в беседе с журналистами в парламенте 18 июня премьер-министр Армении Никол Пашинян, касаясь замечания о том, что его сторонники в правящем крыле расценивают заявление бизнесмена Самвела Карапетяна как гибридную войну, развязанную Россией против его власти.
-
2025-06-18 14:21
Объекты в Тегеране и Кередже в Иране, где производилось оборудование для центрифуг, обогащающих уран, пострадали в результате ударов.
-
2025-06-18 14:19
Выдвинутые главе ГК "Ташир" Самвелу Карапетяну обвинения в якобы публичных призывах к захвату власти не имеют под собой ни юридической, ни фактической основы, это – очевидная попытка давления. Об этом говорится в заявлении пресс-службы офиса Самвела Карапетяна.
-
2025-06-18 14:17
Апелляционный уголовный суд под председательством судьи Мхитара Папояна опубликовал решение по делу о гибели 20 военнослужащих дивизии Д-20 ЦОР во время 44-дневной войны.