Սեյրան ՕՀԱՆՅԱՆ․ ՊԵՏՔ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՄՏՑՎԻ, ՄՈԲԻԼԻԶԻԶԱՑԻԱ ԱՐՎԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանում ռազմական դրություն մտցնելու որոշում ընդունելու համար պետության մեջ գոյություն ունի Անվտանգության խորհուրդ. Անվտանգության խորհրդրում և կառավարությունում քննարկվում է, գնահատական է տրվում ռազմաքաղաքական իրավիճակին, իրադրությանը, մեր ուժերին, հակառակորդի ուժերին, նաև իրադրության զարգացման միտումները, նոր դրանից հետո որոշում է ընդունում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Իմ անձնական կարծիքն այն է, որ պետք է ռազմական դրություն մտցվի, մոբիլիզիզացիա արվի առաջին գծում համալրում իրականացնելու և բանակին թիկունք կանգնելու համար»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք ՀՀ իշխանությունը չի հապաղում, Օհանյանը պատասխանեց. «Հապաղում են, թե ոչ, ես չեմ կարող ասել, բայց երկրի ապագայի մասին մտածող ղեկավարությունը արագ մի բան կձեռնարկեր, որովհետև մենք տեսնում ենք սահմաններին լարվածություն, հակառակորդի ու մեր գործողություններից խոսում ենք, բայց երկրի ներսում այդ լարվածությունը չկա: Եթե երկիրը պատերազմի մեջ է, լարվածության ալիքը հավասարաչափ պետք է բաշխված լինի:
Մենք հիմա միայն լսում ենք հակառակրդի կողմից իրականացված հանցագործությունների մասին, գիտենք, որ ունենք զոհեր ու վիրավորներ: Բացի դրանից իմ տեղեկություններով, տարբեր հատվածներում մեր հրամանատարները, սերժանտները, կամավորականները, զինվորները ուղղակի հերոսություններ են իրականացնում: Բայց մարտական գործողությունները ունենում են նաև թերություններ, որոնց մասին մենք չգիտենք: Այս պահին ես մեր ժողովրդին հանդարտության կոչ կանեի, կհորդորեի պաշտոնական տեղեկություններին լսել»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 09:05
Ереванский Каскад — уникальное, не имеющее аналогов в архитектурном плане сооружение, созданное архитекторами Джимом Торосяном, Саркисом Гурзадяном и Асланом Мхитаряном.
-
2025-05-19 05:55
Законодательное собрание американского штата Род-Айленд приняло резолюцию, признающую геноцид понтийских и малоазийских греков, совершенный в Османской и кемалистской Турции в 1913–1923 годах.
-
2025-05-19 05:52
Папа Римский Лев XIV принял делегацию Украины после интронизации. Он заявил о готовности Ватикана стать площадкой для прямых переговоров между Украиной и Россией ради достижения справедливого мира, заявил президент Украины Владимир Зеленский, передает РБК-Украина.
-
2025-05-19 05:49
В повестке Армении отсутствует вопрос о так называемом "Зангезурском коридоре". Об этом заявил секретарь Совета безопасности Армении Армен Григорян, выступая на Форуме тегеранского диалога в рамках своего визита в Иран.