«Ժողովուրդ». ԻՆՉՈՒ Է ՔՊ-Ի ՆԵՐՍՈՒՄ ԻՐԱԿԱՆ ԳԶՎՌՏՈՑ ՍԿՍՎԵԼ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում իրական գզվռտոց է սկսվել մի քանի պատգամավորների՝ հրապարակ նետած առաջարկ-թեզից հետո:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Սոնա Ղազարյանը, Լենա Նազարյանն ու Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 13-ի առավոտյան՝ մինչև Փաշինյանի խորհրդարան գալը՝ խմբակցության նիստի ժամանակ, հայտարարել են, թե կարելի է դիտարկել Ադրբեջանի՝ տարածքային ամբողջականության ճանաչման պահանջը ու վերջ տալ սահմանային չդադարող լարվածությանը, ասել է թե՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել ու, այսպես ասած, մեկընդմիշտ փակել թեման:
Հայտարարությունը, բարեբախտաբար, միանշանակ չի ընդունվել, բայց, մեր աղբյուրների փոխանցմամբ, վերոնշյալ պատգամավորները չեն ընկրկել ու այսօր էլ շարունակում են համոզել իրենց գործընկեր պատգամավորներին, թե այս պահին միակ լուծումը դա է: «Ես չեմ պատրաստվում մեկնաբանել խմբակցության դռնփակ նիստը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Սոնա Ղազարյանը՝ ըստ երևույթին չհերքելով, որ նման առաջարկով են հանդես եկել:
Արսեն Թորոսյանն էլ թեև տեսավ մեր հաղորդագրությունը, բայց այդպես էլ չարձագանքեց դրան: Փաստորեն, երբ Հայաստանը փաստացի պատերազմի մեջ է, 18-ամյա հայ զինվորներն ու պայմանագրայինները կյանքի գնով սահման են պահում, ատամներով մաքառում են ամեն մի միլիմետրի համար, երկրի քաղաքական իշխանությունում մարդիկ կան, որ դեմ չեն հակառակորդին տարածքներ նվիրել: Գուցե վախենում են, որ պատերազմը նաև իրենց դուռը կարող է թակել, ու փորձում են սիրաշահել խաղաղությունը զենքով պարտադրող մեր վայ հարևաններին, չեն հասկանում, սակայն, որ դա հարցի լուծում չէ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.