Последние новости

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկից 4.5 կիլոմետր հեռավորության վրա

Ջերմուկը այն ուղղությունն է, որտեղ հակառակորդը իր հարձակումների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ և մխրճվել Հայաստանի ինքնիշխան տարածք 8.5 կիլոմետր լայնության ճակատով, մինչև 7.5 կիլոմետր խորությամբ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ջերմուկում 30 երկրների դեսպանների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ նշել է ՀՀ Զինծավ ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:

«Այդ մխրճումները կատարվել են խմբերով, ջոկատներով, որոնցից որոշները գտնվում են մեր ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաև նաև շրջափակումների մեջ։ Ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկից 4.5 կիլոմետր հեռավորության վրա»,-նշեց նա՝ հավելելով, որ մինչև ռազմական գործողությունների սկսվելը՝ Ջերմուկից հակառակորդը եղել է 11-12 կիլոմետր հեռավորության վրա։

«Մյուս 5 ուղղություններում հակառակորդի ԶՈՒ ստորաբաժանումների հաջողությունները չեն կարող համեմատվել Ջերմուկի ուղղությամբ մխրճման խորությունների հետ, սակայն նաև կան ուղղություններում 1-2 կմ մխրճման խորություններ՝ Ներքին անդի ուղղությամբ, որոշակի դիրքային առավելություն ձեռք են բերել Շորժաների ուղղությամբ: Մյուս հատվածներում մեզ հաջողվել է հակառակորդին հետ շպրտել: Իշխանասարի ուղղությամբ մոտ կես կմ խորությամբ հաջողություն են ունեցել»,-ասաց ԳՇ պետը:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ