Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ՍԱ Ի՞ՆՉ Է, Ո՞ՒՄ ՀԱՆԴԵՊ ԵՎ ԿՈՆԿՐԵՏ Ո՞Ր ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՔԸ
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Բնական է, որ անվտանգության խորհրդի հայտարարությունից միանգամից աչքի է զարնում զոհերի, անհետ կորածների, գերիների թիվը, ավերածությունների մասին թվերը...
Բայց ես կուզեի 3 այլ հանգամանքի վրա ձեր ուշադրությունը դարձնել...
1. «Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից» - նույնիսկ ոչ թե «Պահանջում ենք անհապաղ դուրսբերում», այլ «պետք է» (ռուսերեն տարբերակում՝ «должны»)։ Ազիզ, кому должны? Քե՞զ, միջազգային հանրությանը՞, տիեզերքի՞ն։ Ո՞ւմ է ուղղված այդ «պետք»-ը։ Ե՞րբ պետք է դուրս գան։
2. Լացակումած այս հայտարարությունը հրապարակվում է Պելոսիի այցի անմիջապես հաջորդ օրը։ Այստեղ կարելի էր, իհարկե, գրել, որ սա նշանակում է, որ Նիկոլը չի կարողացել Հայաստանի համար որևէ օգուտ քաղել Պելոսիի այցից, բայց դե ինչո՞ւ պետք է Հայաստանում Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը ներկայացնող վարչակարգի ղեկավարը Հայաստանի համար օգուտ քաղի։
Պելոսին եկել էր նախընտրական քարոզարշավի շրջանակներում։ Իր այցի շուրջ ստեղծած էյֆորիկ աժիոտաժը Հայաստանում կոնկրետ շրջանակների իրագործած քարոզչական արշավ էր, հայերի համաժողովրդական ցնծության անհրաժեշտ կադրերը ստացան, որ տանեն հետո ԱՄՆ-ի հայ ընտրողներին ցույց տան, վերջ, այլ բան իրենց չի հետաքրքրում։
3. Հայտարարության ամենավերջին նախադասությունն է ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ, ըստ իս. «Միևնույն ժամանակ, վերահաստատում ենք միջազգային հանրության պատասխանատու անդամի պարտավորությանը հավատարիմ մնալու Հայաստանի Հանրապետության հանձնառությունը»։
Սա ի՞նչ է։ Ո՞ւմ հանդեպ և կոնկրետ ո՞ր պարտավորության մասին է խոսքը (քանզի գրած է եզակի թվով)։
Ո՞ր երկրներն են կասկածի տակ դրել Հայաստանի՝ միջազգային հանրության պատասխանատու անդամ լինելը, որ ամենաբարձր մակարդակով այսպիսի հայտարարություն է արվում»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 13:10
Спикер Палаты представителей Республики Кипр Анита Димитриу считает, что в 2025 году подобные проявления азербайджанской стороны, как фиктивный суд над армянскими заключенными, совершенно неприемлемы.
-
2025-05-19 13:08
Бывший государственный министр Арцаха Артак Бегларян сообщил, что в сотрудничестве с омбудсменом Республики Арцах Гегамом Степаняном и Союзом «Арцах» ведётся сбор данных о жилых домах и квартирах, разрушенных или присвоенных (фактически занятых другими лицами) властями Азербайджана на оккупированных территориях Арцаха. Сбор данных осуществляется в целях подготовки к международным правовым процессам.
-
2025-05-19 13:03
Я не в курсе подобных переговоров, впервые слышу об этом. Об этом заявил в интервью ряду СМИ второй президент Республики Армения Роберт Кочарян, касаясь того, что, согласно разоблачениям WikiLeaks, зять Сержа Саргсяна во время встречи с послом США заверил, что газопровод Иран-Армения не станет транзитным.
-
2025-05-19 12:58
Министр иностранных дел России Сергей Лавров 21 мая с официальным визитом прибудет в Армению.