Մալաթիա-Սեբաստիայի ղեկավար․ Եռաբլուրում ոստիկանության գործելաոճը դատապարտելի էր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝անդրադառնալով այսօր Եռաբլուրում զոհերի հարազատների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպին:
«Եռաբլուրում որևէ ակցիայի իրականացումը երբևէ չեմ ընդունել ու չեմ ընդունի։ Եռաբլուրը քաղաքական խաղերի, կոչերի ու բողոքի վայր չի եղել ու չպիտի լինի։ Այսօր ոստիկանական ուժերը գործել են առնվազն ոչ պրոֆեսիոնալ և շատ վատ ձևով բերման են ենթարկել զոհվածների մայրերին։ Որպես Արցախյան պատերազմում զոհվածի որդի եմ ասում` ոստիկանության գործելաոճը սխալ էր ու դատապարտելի։ Տղե'րք, կարմիր գծեր կան, որ չպետք է անցնել»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 21-ի վաղ առավոտից ոստիկանական հսկայական ուժեր են կենտրոնացել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Առավոտյան ժամը 6-ից այստեղ են մեծ թվով անվտանգության աշխատակիցներ: Կարմիր ու սևբերետավորները շղթա էին կազմել: Ինչ-որ պահի կարմիր բերետավորները սկսեցին քաշքշելով բերման ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում կանանց, որոնք եկել էին այստեղ թույլ չտալու, որպեսզի Անկախության օրվա տոնի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելի «Եռաբլուր»:
Ոստիկանները խոչընդոտեցին նաև լրագրողների և օպերատորների աշխատանքը՝ նրանց հրելով իջեցնելով «Եռաբլուրի» եկեղեցու հատվածից:
Ոստիկանությունից փոխանցում են, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնից բերման է ենթարկվել 37 քաղաքացի։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 09:19
Слухи об ухудшении состояния здоровья одного из архиереев Армянской Апостольской Церкви не соответствуют действительности. Об этом сообщил адвокат Сергей Арутюнян в соцсети.
-
2025-07-03 09:18
Журналист Sevastopol.su Мария Дегтерева написала статью под заголовком «Стратегическая ошибка России: почему Азербайджан большая проблема, чем кажется», в которой подчеркнула, что Москва не должна была допускать того, что произошло в Нагорном Карабахе.
-
2025-07-03 09:16
Руководитель общины Масис Давид Амбарцумян выступил с заявлением, в котором сообщил, что намерен поддержать бизнесмена Самвела Карапетяна.
-
2025-07-03 09:15
Защитники предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна подали ходатайство в прокуратуру (в Управление по делам, связанным с преступлениями против государственной власти) о прекращении уголовного преследование. Сообщение об этом распространила команда адвокатов Аджапахяна.