Հաագայի դատարան ուղարկված դիմումում ՀՀ-ն Ադրբեջանի վայրագության թարմ փաստեր է ներկայացրել
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Հայաստանի անունից Արդարադատության միջազգային դատարանին (Հաագա) է փոխանցել Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով հաջորդող նամակը։
Ինչպես հայտնում են ՀՀ ներկայացուցչի գրասենյակից, նամակում Հայաստանը նոր փաստեր է ներկայացրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ բռնության և զոհված հայ զինծառայողների պղծման վերաբերյալ` ներառյալ հայ ռազմագերի Դավիթ Գիշյանի խոշտանգումների ու սպանության ենթարկվելու մասին տեղեկությունը։
Դատարանին ներկայացնելով Ադրբեջանում հակահայկական համատարած ատելության պատկերավոր օրինակներ` Հայաստանը կրկնել է իր հրատապ խնդրանքը, այն է` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը փոփոխության ենթարկել։
Հիշեցնենք` Հայաստանը Հաագայի դատարան էր դիմել դեռ 2020թ–ի 44-օրյա պատերազմից հետո։ 2021թ–ի դեկտեմբերի 7-ին դատարանը որոշում էր կայացրել Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու մասին։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը օրեր առաջ Sputnik Արմենիային տված հարցազրույցում պարզաբանել էր, որ նոր դիմումը վերաբերում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի նկատմամբ նոր հարձակմանը, բայց այն ներկայացվում է 2021թ–ի դեկտեմբերի 7-ին ընդունած որոշման շրջանակում։
«Մենք կարծում ենք, որ սեպտեմբերի 13-ի ագրեսիան և դրան զուգահեռ ընթացող պատերազմական հանցագործությունները, քաղաքացիական օբյեկտների թիրախավորումն ի թիվս այլնի` հանգեցնում են նաև այս որոշման խախտման, և այս մասին մենք, բնականաբար, պետք է ծանուցենք Արդարադատության միջազգային դատարանին` ներկայացնելով մեր ձեռքի տակ եղած բոլոր ապացույցները»,– ասել էր Կիրակոսյանը։
Ադրբեջանում տասնամյակներով իրականացվող ռասայական խտրականության ու ատելության քարոզի ֆոնին միջազգային դատարանի մեկ որոշմամբ իրավիճակ փոխելը, ըստ նրա, դժվար է։ Բայց մյուս կողմից` նման որոշումներն ազդում են երկրի միջազգային հեղինակության վրա ու կարող են որոշիչ ազդեցություն ունենալ թեկուզ հայ գերիների նկատմամբ պատշաճ վերաբերմունքի, նրանց կյանքի իրավունքի պաշպանության հարցում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-30 19:47
В соответствии с частью 1 статьи 166 Конституции Республики Армения правительство Республики Армения выдвинуло кандидатуру Артака Зейналяна на должность судьи Конституционного суда. Об этом говорится в заявлении Председателя Национального Собрания Республики Армения.
-
2025-05-30 19:46
Форум децентрализованного сотрудничества Армения-Франция пройдет в Государственном драматическом театре имени Вагаршяна в Горисе 2-3 июня. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе МИД Армении.
-
2025-05-30 19:43
В США арестовали 14 членов армянской мошеннической группировки, которая, по словам следователей, украла в общей сложности 47 миллионов долларов, предназначенных для помощи в рамках борьбы против COVID и представителям малого бизнеса.
-
2025-05-30 19:41
Китай и Армения на взаимной основе поддерживают и уважают суверенитет и территориальную целостность друг друга. Пекин высоко ценит поддержку Ереваном принципа "одного Китая". Об этом заявил новый посол Китая в Армении Ли Синьвей на приеме в Ереване, организованном по случаю старта его дипломатической миссии.