Արա Աբրահամյանը հանդիպումներ է ունենում ՌԴ ղեկավարության հետ
Նախատեսվում է օգնություն ուղարկել Հայաստան՝ ՀՀ ինքնիշխան տարածքում Ադրբեջանի վերջին ագրեսիայից տուժածներին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը։
«Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն առաջին իսկ օրվանից հանդիպումներ է ունենում սրված իրավիճակի շուրջ և խոսում է օգնություն ցուցաբերելու հնարավորության մասին։ Նման խոսակցություն եղել է, երկու անգամ հանդիպումներ են եղել, Ռուսաստանի Դաշնության բոլոր մարզերը միացել են սրան։ Վերջին հանդիպումը կիրակի է անցկացվել։ Քննարկվել են աջակցության ցուցաբերման ընդհանուր հարցեր, կոնկրետ ոլորտներ չեն շոշափվել։ Առայժմ կենդանի օգնություն չկա։ Յուրաքանչյուրն իր տարածաշրջանում քննարկում է, թե ինչպես և ինչով կարող է օգնել»,- ասաց ՌՀՄ փոխնախագահը։
Նա հայտնեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում մարդասիրական օգնություն է ցուցաբերվել, բեռներով, սննդով, հագուստով հարյուրավոր մեքենաներ են ուղարկվել Ռոստով։
«Երբեմն մեքենաները չէին բավարարում այդ ապրանքները տեղափոխելու համար։
Մենք հարցրել ենք Փաշինյանին, նրա կնոջը՝ Աննա Հակոբյանին, թե ո՞ւր է գնացել օգնությունը, այդ թվում՝ ֆինանսական, որ հավաքել էիք։ Բայց դեռ պատասխան չկա, ուստի որոշակի հարցեր ու կասկածներ ունենք։ Եթե մենք գումար ենք հավաքում, ուրեմն պետք է որոշենք, թե ում միջոցով է այն գնում։ Եթե եկեղեցով է գնում, ապա ի սեր աստծո, եթե Ռուսաստանի հայերի միության միջոցով, ապա ի սեր աստծո։ Կարևոր է, որ օգնությունը լինի հասցեական։ Հակառակ դեպքում գողության օջախներ են ստեղծվում»,- ընդգծեց նա։
Գերման Անանյանցը հավելեց, որ հանդիպումների ընթացքում խոսվել է նաև ազգի միասնության, միմյանց օգնելու անհրաժեշտության մասին, հատկապես դժվար պահերին։
«Այսօր կշեռքի նժարին Հայաստանն է՝ նրա լինել-չլինելը։ Մեզ համար սա շատ ծանր ու շատ ցավոտ հարց է»,- ասաց նա։
ՌՀՄ փոխնախագահն ընդգծեց, որ Արա Աբրահամյանը հանդիպում է Ռուսաստանի ղեկավարության հետ և քննարկում այդ հարցերը։
Անանյանցը կոչ արեց խորամանկություն չանել Ռուսաստանի Դաշնության հետ։
«Պետք է մինչև վերջ բաց լինել, այլ ոչ թե խաղեր տալ մեկ մեկի, մեկ մյուսի հետ: Մենք կցանկանայինք, որ Հայաստանը գլխավորեր ավելի կոմպետենտ, ավելի գրագետ, ավելի հայրենասեր մարդ»,- եզրափակեց ՌՀՄ ներկայացուցիչը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 13:26
Азербайджан объявил, что на его территории будет размещена турецкая военная база. Таким образом в постсоветской закавказской республике появится военная база НАТО — крупнейшая в регионе.
-
2025-07-05 13:23
Мэры двух крупных городов на юге Турции были арестованы в субботу, пополнив растущий список оппозиционных деятелей, задержанных с тех пор, как мэр Стамбула Экрем Имамоглу был заключен в тюрьму в марте.
-
2025-07-05 13:21
Совет Церквей Австрии (CIN) призвал международное сообщество внимательно следить за происходящими в Армении событиями и потребовать соблюдения прав человека, особенно свободы вероисповедания. Об этом говорится в заявлении правления Совета.
-
2025-07-05 13:19
Правозащитники зафиксировали, что за последние три месяца половина преступлений на почве ненависти в Старом городе Иерусалима произошла в Армянском квартале. Об этом сообщил представитель Движения спасения Армянского квартала Гегам Балян со ссылкой на исследование израильского Центра данных по вопросам религиозной свободы (RFDC).