Ոստիկանություն․ Եռաբլուրում ոստիկանության գործողությունների հետ կապված՝ ծառայողական քննություն է կատարվում
Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանության գործողությունների հետ կապված՝ ոստիկանության պետ Վահե Ղազարայանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը Եռաբլուր զինվորական պանթեոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ, կարմիր և սև բերետավորները, ուժ կիրառելով, բերման էին ենթարկել զոհված զինծառայողների հարազատներին: Ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 37 քաղաքացու, որոնց մեծ մասը զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ են:
Դրանից հետո 35 ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջելով ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրաժարականը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 12:02
Член группы «Альтернативные проекты» политолог Ваге Ованнисян пишет в своем телеграм-канале:
-
2025-07-04 11:49
Бывший премьер-министр Армении Карен Карапетян выступил с заявлением по делу главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна, назвав ситуацию как минимум несправедливой и бесчеловечной.
-
2025-07-04 11:45
На вершине ереванского архитектурно-монументального комплекса «Каскад» граждане вывесили баннер с изображением арестованного в Ереване мецената и бизнесмена Самвела Карапетяна и с призывом освободить предпринимателя.
-
2025-07-04 11:41
Фрагмент записи, на котором строятся обвинения против лидера движения "Священная борьба", архиепископа Баграта Галстаняна, был вырван из контекста и смонтирован. Об этом пишет "Грапарак" со ссылкой на два источника.